Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Իսրայելը մտնում է Անդրկովկաս...

Հրապարակումներ

Տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը բավական լարված է, պայթյունավտանգ, ինչը ստիպում է այստեղ խաղաղություն պահպանելու հարցում շահագրգիռ ուժերին խնդիրը լուծելու համար նորանոր միջոցներ ձեռնարկել: Դատելով ամենայնից՝ Անդրկովկասում խաղաղության պահպանման թիվ մեկ ջատագով Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին ամեն կերպ զսպելու քաղաքականությունը. Պրոխանովի՝ Բաքու կատարած այցին գրեթե զուգահեռ Արցախ է այցելել իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինին. հյուրընկալվել է Արցախի հանրապետության Ազգային ժողովում, իր մտորումներով կիսվել արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ և այլն: Էսկանին, պետք է նկատել, Ռուսստանի հետ չափազանց սերտ հարաբերություններ ունեցող մեկն է, ու վերջինիս հաճախ կարելի է տեսնել ռուսական հանրային հեռուստաալիքներով ցուցադրվող քաղաքական թոք-շոուներում. նրա կարծիքը ՌԴ-ում լսելի է ու գնահատելի:

Ի դեպ՝ ակնհայտորեն ամենևին էլ ոչ պատահական կերպով այս օրերին բավական լայն քննարկման առարկա է դարձել նաև «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի ստեղծման թեման, որին իր ակտիվ մասնակցությունն է բերել նաև ազգությամբ հրեա, նախկինում հայաստանաբնակ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Նշենք, որ մոտ ապագայում ծրագրվում է նաև անցկացնել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի նիստ` իսրայելացի հասարակական գործիչների և գործարարների մասնակցությամբ, որոնք Հայաստան կբերեն իրենց նախագծերն ու համագործակցության առաջարկությունները։ Անկասկած է, որ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայատանում համապատասխան իրադարձությունների միջև գոյություն ունեցող կապը չտեսնել ուղղակի չի կարելի: Սրանք բոլորն ակնհայտորեն մեկ բանի մասին են վկայում. փորձ է արվում Ադրբեջանին ուղերձ հղել՝ ձեռնպահ մնալու տոտալ պատերազմի գնալուց:

Կարող է, սակայն, հարց առաջանալ՝ իսկ ի՞նչ կապ կարող է ունենալ Անդրկովկասի հետ Իսրայելն, ում ևս  ակնհայտորեն ներառել են որոշակի պրոցեսների մեջ: Իսրայելի ակտիվացումն, անկասկած, Մոսկվա-Թել Ավիվ ստվերային համաձայնության արդյունք է: Բանն այն է, որ իրականում Իսրայելի ազդեցությունը Բաքվի վրա բավական զգալի է այսօր, ինչը նախևառաջ պայմանավորված է Ադրբեջանում Փաշաևների կլանի հզորացմամբ:

Մեհրիբան Ալիևայի՝ Ադրբեջանի փոխնախագահ դառնալուն զուգահեռ Փաշաևներն, ովքեր հայտնի են Իսրայելի հետ ունեցած սերտ կապերով, բավական հզորացրել են իրենց դիրքերն ու այսօր հենց նրանք են խոշոր հաշվով շատ հարցեր կարգավորում: Հետևաբար՝ ՌԴ կողմից իսրայելական խաղաքարտի օգտագործումը գրեթե անխոցելի որոշում է ու խիստ էֆեկտիվ: Իսկ, երբ այս ամենին էլ գումարում ենք Ադրբեջանում ծայր առած ֆինանսաբանկային համակարգի ճգնաժամը, պարզ է դառնում պրոցեսի ողջ իսկությունը:

Այսպիսով՝ ո՞րն է այս ամենում իսրայելի շահը կամ ո՞րն է ՌԴ-ին աջակցելու գինը: Պատասխանը շատ պարզ է. Իսրայելը, հանդիսանալով առնվազը տարածաշրջանային գերտերություն, չի կարող իր շահերը չունենալ ու դրանք չհետապնդել նաև Անդրկովկասում: Ռուսների հետ գնալով համագործակցության խաղաղության պահպանման հարցում՝ Թել Ավիվն իր կշիռն է ավելացնում տարածաշրջանում՝ ընդլայնելով իր ազդեցության շրջանակները: Ճիշտ է՝ Իսրայելը սովորաբար համարվում է Արևմուտքի ազդեցության տակ գտնվող երկիր, սակայն այս հանգամանքը Ռուսաստանին չի խանգարում փոխշահավետ համագործակցության գնալ այն հարցերում, ուր կարող են լինել ընդհանուր շահեր: Ու հետո՝ Իսրայելն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որ հարկ եղած դեպքում կարող է  իր սեփական գիծը տանել արտաքին քաղաքականության հարցերում՝ առանց որևէ մեկին հաշվետվություն ներկայացնելու. մեկ անգամ չէ, որ Իսրայելից հնչել է ցանկություն՝ ապագայում անդամակցելու նույն ԵՏՄ-ին:

Հետևաբար՝ Իսրայելի ակտիվացումն Անդրկովկասում ՌԴ կողմից չի կարող դիտարկվել խիստ վտանգավոր, ինչպես ասենք ԱՄՆ պարագայում է. անկառավարելի պատերազմի կանխման հարցում ընդունելի են համարվում բոլոր հնարավոր միջոցները. այժմ Մոսկվան այն վիճակում չէ, որ կարողանա միայնակ տնօրինել իրավիճակը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված