Լևոն Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը հերոսներ չեն, եկեք ուշադրություն դարձնենք մեր զինվորներին. Արթուր Ջանիբեկյան
Բլոգոսֆերա
Այսօր, հոկտեմբերի 13-ին «Այբ» կրթահամալիրում Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանից հայ երիտասարդները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է մտածում հայրենասիրության մասին, հպարտանո՞ւմ է արդյոք երբ «յան»-ով ավարտվող հայերի հաջողությունների մասին է տեղեկանում։ Այս մասին գրում է aysor.am-ը:
Ի պատասխան Ջանիբեկյանն ասել է, որ հայրենասիրության մասին բարձրագոչ արտահայտություններ չի կարող անել, քանի որ հայրենասիրությունն իր պատկերացմամբ այն է, ինչին ծառայեցվում է ամեն ինչ։
Լևոն Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը հերոսներ չեն, եկեք ուշադրություն դարձնենք մեր զինվորներին. Արթուր Ջանիբեկյան
Անդրադառնալով հայկական ազգանունով հայտնի անձանց, Ջանիբեկյանը ասաց. «Գիտեք, ես ձեզանից չեմ տարբերվում, ես էլ եմ հպարտանում «յան»-ով ավարտվող ազգանուն ունեցող հայտնի մարդկանցով։ Հենրիխ Մխիթարյանին անձամբ չեմ ճանաչում, բայց ուրախությանս չափ չկա, առանձնապես ֆուտբոլասեր էլ չեմ, բայց հասկանում եմ, որ մեծագույն մարդ է։ Բայց եկեք ուրիշ բան ասեմ, որը կարծում եմ կհետաքրքրի. եկեք պաթետիկան վերացնենք իմ ասածից, և Մխիթարյանը, և Մարտիրոսյանը, և Ջանիբեկյանը, և Արոնյանը և մյուսները ձեզանից ոչ մի բանով ավել չեն։ Էդ շատ կարևոր է, որ հասկանաք։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը