Ռուսաստանը կարող է նույնիսկ ԵԱՏՄ անդամ Հայաստանի կյանքը ցավոտ դարձնել. Բենիամին Պողոսյան (տեսանյութ) Թրամփի վարչակազմը պատրաստվում է հարվածել Իրանին. ԵՄ–ԵԱՏՄ. ի՞նչ որոշում կկայացնի ՀՀ–ն (տեանյութ) Քաոս ինքնաթիռում․ վախեցած ուղևորներ, բարձրաձայն աղոթք և հուսահատ ճիչեր (տեսանյութ) Մի նոր մանկապղծության դեպք՝ այս անգամ Լոռիում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը (տեսանյութ) Խուլիգանություն, գողություն․ դանակահարել են 15-ամյա տղային, 18-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել (տեսանյութ) Տուն, պարտատոմսեր, միլիոնանոց վարկ. Ռուբինյանի հայտարարագիրը. Իշխանության տեռորը՝ գործարարների դեմ (տեսանյութ) Հայաստանը շատ լավ հասկանում է, որ անհնար է լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ․ ՀՀ փոխվարչապետ «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ․ «Հրապարակ» Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը Արմանի մարմինը հունական աստծո մարմնի պես է․ Ռոգան Հայաստանը և ԱՄՆ-ը քննարկել են որդեգրման ոլորտում համագործակցության խորացման հարցեր 

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հերթական դեմագոգիան կամ շուտասելուկը

Բլոգոսֆերա

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հոկտեմբերի 16-ին Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Միանսյանը ուսանողների հետ հանդիպման պատրվակով մամլո ասուլիս էր կազմակերպել ՇՊՀ-ում, որը շատերի, այդ թվում նաև լրագրողների, կողմից բնութագրվեց որպես շոու։ Ասեմ, որ շոուի ռեժիսորը դիլետանտ է, իսկ դերակատարն էլ ավելի վատը...

Նախ զարմանալի էր, որ պարոն Մինասյանն իր խոսքի սկզբում հայտարարեց, որ իր՝ ռեկտոր նշանակվելուց երկու ամիս հետո իր վրա «գրել» են, բայց հատուկ շեշտեց, որ դրանց հեղինակները ՀՀ նախագահին և վարչապետին «բաց նամակ»-ի հեղինակները չեն։ Իսկ այդ նամակների մեջ պարունակվող ինֆորմացիան գրեթե կրկնում է այն, ինչ մենք բարձրաձայնում են հիմա։ Սրանից ավելի զավեշտալի բան պարոն Մինասյանը չէր էլ կարող հնարել։ Այսինքն' մեկուկես տարի առաջ գալով իշխանության, պարոն Մինասյանն այդ ժամանակ արդեն մտածել էր ԲՈՒՀ-ում ներդնել Հայաստանում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցումը, թերբեռնված կուրսերի լսարանային ժամերը կրճատել 50 տոկոսով, աստղաբաշխական աշխատավարձեր տալ յուրայիններին, ոչնչացնել գրադարանային ֆոնդի կեսից ավելին, անիմաստ և ոչ անհրաժեշտ շինարարություն կազմակերպել, որի արդյունքում ԲՈՒՀ-ը կանգնած է ֆինանսական ճգնաժամի առաջ և այլն։ Ու հիմա, պարզվում է, այդ անանուն նամակ գրողները մեզ տեղեկություններ են տալիս։ Ըստ պարոն Մինասյանի' այդ անանուն նամակագիրները «նոստրադամուսներ» են եղել և կռահել են, թե իրենց նամակից մեկուկես տարի անց՝ 2017 թ-ի օգոստոսի 25-ին ռեկտոր Մինասյանն ինչ ապօրինի որոշումներ կստորագրի որպես ԲՈՒՀ-ի գիտխորհրդի նախագահ...

Մեր բարձրաձայնած ապօրինությունները և ԲՈՒՀ-ի հանդեպ գործած հանցագործությունները ռեկտորի կողմից իրականացվել են ընդամենը վերջին 4-5 ամիսներին։ Խղճուկ էին պարոն Մինասյանի փորձերը ապացուցելու, որ ԲՈՒՀ-ի դահլիճի վերանորոգման համար ծախսվել է 33 միլիոն դրամ։ Հետաքրքիր է, բա ինչու՞ պարոն Մինասյանը այդ մասին հիշեց մեր նամակի հրապարակումից երեք շաբաթ անց։ Հիշելուց էլ ապատեղեկատվություն էր տարածում թվերի մասով։

Իսկ հիմա ներկայացնեմ մի քանի մանրամասներ Համաշխարհային բանկի կողմից դահլիճում իրականացվող ծրագրի (ԾԻԳ-ով) մասին։ Այս տարի ԾԻԳ-ից հատկացվել է 63 000 000 դրամ,իսկ համալսարանի բյուջեից՝11 177 000 դրամ...
ԾԻԳ-63 միլիոն դրամ

ՇՊՀ-11 177 000 դրամ(մոտավորապես 18 տոկոս համաֆինանսավորում),որից
աշխատանքի վարձատրություն-612000 դրամ
գրասենյակային ծախսեր-192000 դրամ
տպագրական ծախսեր-52000 դրամ
ծառայությունների ձեռքբերման ծախսեր-2280000 դրամ
այլ ծախսեր-30000 դրամ
ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերում-7468000 դրամ
ոչ նյութական ակտիվների ձեռքբերում-543000 դրամ ընդամենը՝11 177 000

Վերոնշյալն ուղղված է ԾԻԳ-ի տրամադրած և համալսարանի կողմից իրականացվող համաֆինանսավորմանը։ Հենց սրանով է պայմանավորված,որ բազմաթիվ հարցազրույցներում մենք երկու թիվ ենք նշել՝100 (առանց համաֆինանսավորման) և 118 միլիոն դրամ( համաֆինանսավորմամբ)։ Ռեկտոր Մինասյանի կողմից բարձրաձայնած այլ թվերը ապատեղեկատվություն է։ Զարմանալին այն է, որ ԲՈՒՀ-ի կայքից անհետացել են համալսարանի 2017 թ-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև գիտական խորհրդի արձանագրությունները,քանի որ սեպտեմբերի 25-ի գիտխորհրդի ժամանակ, որին ներկա են եղել նաև բազմաթիվ ուսանողներ, պարոն Մինասյանը բոլոր ներկաներին իրազեկել է,որ ԲՈՒՀ-ի բյուջեից մոտավորապես 100 միլիոն դրամ ծախսվել է դահլիճի վերանորոգման համար, իսկ 18 միլիոն դրամն էլ՝ որպես համաֆինանսավորում։ Մեր ձեռքի տակ եղած նախահաշվում նախատեսված է 86 միլիոն դրամ, որը բնականաբար փոփոխության է ենթարկվել և հասցվել է մինչև 100 միլիոն դրամի։ ԲՈՒՀ-ի համար ամենակարևոր փաստաթղթերը՝ եկամուտների և ծախսերի նախահաշիվներն են, գիտխորհրդի և հոգաբարձուների խորհուրդների արձանագրություններն իրենց հավելվածներով, որոնք սակայն ՇՊՀ-ի կայքից անհետացել են։

Որքան կարելի է կռահել, ԿԳ նախարարության հանձնախմբի այցի օրվանից պարոն ռեկտորը սկսեց իր անօրինականությունների պարտակումով և «սխալների ուղղմամբ» զբաղվել։ Իսկ հիմա էլ, որքան հասկանալի է, անցել է կարևոր փաստաթղթերի կեղծմանը։ Հիմա նոր եմ հասկանում, թե ԲՈՒՀ-ի հաշվապահության աշխատակիցները ինչու էին երեկոյան ուշ ժամերին նոր տուն գնում։ Երևի դրանով է նաև պայմանավորված ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի լռությունը։ Սպասում է, թե ե՞րբ է ռեկտոր Մինասյանն ավարտելու իր «սև գործը»։ Կեղծիքները շատ արագ կբացահայտվեն մեր կողմից...

Հաջորդ կետը,որին ուզում եմ անդրադառնալ՝ ԿԳ նախարարության կողմից ԲՈՒՀ-ին տրամադրված բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգի կոպիտ խախտումներն են։ Պարոն ռեկտորը հպարտ հայտարարեց, որ մենք ոչ մի հիմնական աշխատող չունենք։ Շատ լավ... Ստացվում է, որ լիցենզիան ստանալու համար գոյություն չունեցող մասնագետների անուններ եք գնել և այդ կեղծիքի միջոցով ստացել եք լիցենզիաներ։ Ուրիշ տարբերակ չկա, քանի որ այդ 3 հիմնական աշխատողների անունները լիցենզիայում ներառելը պարտադիր է։ Եթե նույնիսկ այդպես էլ եք ստացել լիցենազիան, ապա դրանից հետո էլ եք կարգը խախտում, քանի որ սոցիոլոգիա, քաղաքագիտություն, համակարգչային գրաֆիկա, իրավագիտություն և այլ իրականացվող կրթական ծրագրերում չի պահպանվում լիցենզիայի պահանջը՝ համապատասխան քանակությամբ՝ նվազագույնը 3 գիտթեկնածու մասնագետներ այս պարագայում էլ չունեք։ Զավեշտալին այն է, որ ուսանողներին հուզող բարձ ՄՈԳ ունեցողների զեղչերին «միամիտ» մամլո ասուլիս կազմակերպած ռեկտորը շատ հպանցիկ անդրադարձավ, քանի որ կրկին չի կատարելու իր խոստումը։ Վերջին տվյալների համաձայն պարոն Մինասյանը որոշում է ընդունել, որ զեղչվելու են այն ուսանողների վարձավճարները,որոնց ՄՈԳ-ը 86-ից բարձր է...Իսկ զեղչն էլ կազմելու է ընդամենը 20 տոկոս... Նախորդ տարիներին զեղչվում էին 71-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողները, որոնցից շատերի զեղչերը 50-80 տոկոս էր կազմում։ Համալսարանը գրեթե սնանկացրած ռեկտորը անտրամաբանական շինարարություններ է անում,որոնց վրա ծախսում է հարյուրավոր միլիոն դրամներ և դա անում է սոցիալապես ամենածանր վիճակում գտնվող Շիրակի մարզի Մայր ԲՈՒՀ-ում սովորողների հաշվին...

Պարզվում է, ըստ Մինասյանի, ուսանողները թող առանց զեղչ մնան, բայց ճաշեն 25 միլիոն դրամ արժողությամբ բուֆետում։ Զավեշտները շարունակվում են։ Մյուս՝ մանր-մունր հարցերին չեմ էլ անդրադառնա։
Ինչպես ասում են՝ «ավելի լավ է լռել»․․․

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ եվրաինտեգրման գործընթացինՖիցոն հայտարարել է՝ Ռուսաստանի թուլացման արևմտյան ռազմավարությունը ձախողվել էԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել ՀայաստանՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՖԻՖԱ-ն Իրանի հավաքականի հետ կքննարկի ԱԱ-2026-ի մասնակցության հարցըՖրանսիայում հետաքննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմՊարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերելՈւկրաինական դրոնը ընկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքումՌուբինյանց փողոցում բախվել են «BYD»-ն, «Audi»-ն, «Toyota Corolla»-ն, «Chevrolet Volt»-ը, «Hyundai»-ն, «Nissan»-ը և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը Բրազիլիայի ԱԳ նախարարը վստահ է, որ BRICS-ի երկրները գագաթնաժողովի ընթացքում կհաղթահարեն իրենց տարաձայնություններըԲժիշկը նշել է՝ որ հացն է համարվում ամենավնասակարըԻրանը հայտարարել է Հորմուզում նավագնացությունը վերահսկելու մեխանիզմ ստեղծելու մասին Ռուսաստանը կարող է նույնիսկ ԵԱՏՄ անդամ Հայաստանի կյանքը ցավոտ դարձնել. Բենիամին Պողոսյան (տեսանյութ)Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում սպասվում են դաշինքի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ. Էրդողան Ուղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Վեդիում են (տեսանյութ)Թուրքիայում անօդաչու սարքն ընկել է բնակելի տների վրաԵԽԽՎ պատվիրակությունը Հայաստանում քննարկել է նախընտրական և քաղաքական իրավիճակը (տեսանյութ)Պյատիգորսկի բենզալցակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցելՄոդի. Ընթացիկ տասնամյակը վերածվում է աղետների դարաշրջանի«Ապուշ հայտարարություն է, խորհուրդ կտամ՝ չափերի մեջ մնալ»․ Արամ Նավասարդյանը՝ Կարապետյանին (տեսանյութ)Էրդողանը հույս ունի, որ Թուրքիան կկարգավորի F-35-ի հարցը ԱՄՆ-ի հետԹրամփի վարչակազմը պատրաստվում է հարվածել Իրանին. ԵՄ–ԵԱՏՄ. ի՞նչ որոշում կկայացնի ՀՀ–ն (տեանյութ)Քաոս ինքնաթիռում․ վախեցած ուղևորներ, բարձրաձայն աղոթք և հուսահատ ճիչեր (տեսանյութ)Մի նոր մանկապղծության դեպք՝ այս անգամ Լոռիում (տեսանյութ)Կինը պատահաբար տեսանյութ է ստացել ԱՄԷ-ում երեխայի նկատմամբ բռնության մասինEl Mundo. Պուտինի այցը Չինաստան կցույց տա ռազմավարական գործընկերության կարևորությունըԱՄՆ. Եվրոպան սկսել է խոսել Ռուսաստանի հետ բանակցությունների մասինՊարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալԹուրքիայում երգիչ Յաշար Իփեքը դատապարտվել է Իսրայելի քննադատության համարԻրանը պահանջում է ԱՄՆ-ից խաղաղություն հաստատել ԼիբանանումԱլեն Սիմոնյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը (տեսանյութ)Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարվածների մասինԱրամ Ա-ն կմեկնի Վատիկան Թրամփը պնդել է, որ Չինաստանը կարող է 750 Boeing ինքնաթիռ գնելՈւղիղ․ Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածավան համայնք (տեսանյութ)ԱՄՆ-ը հայտարարել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող երեք նավակների կալանման մասինՌուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերություններըՇիրակի մարզի քրեական ոստիկանների կողմից մարզում բացահայտվել է հնարավոր կոռուպցիոն սխեմա ԱՄՆ-ը չի ապահովագրել Հորմուզով անցնող որևէ նավԹայվանը շնորհակալություն է հայտնել Թրամփին զենքի մատակարարման համարՊուտինը պաշտոնական այցով Չինաստան կմեկնի մայիսի 19-20-ըՀունիսի 7-ին քաղաքական ապտակ են ստանալու․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)Խուլիգանություն, գողություն․ դանակահարել են 15-ամյա տղային, 18-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել (տեսանյութ)Թուրք երգիչը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման Իսրայելի մասին գրառման համարՏուն, պարտատոմսեր, միլիոնանոց վարկ. Ռուբինյանի հայտարարագիրը. Իշխանության տեռորը՝ գործարարների դեմ (տեսանյութ)Շնաձկան հարձակման հետևանքով տղամարդ է մահացել26-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի Թրամփի որդին դատի կտա Ջեն Փսակիին և MS Now-ին՝ զրպարտության համար
Ամենադիտված