Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտին ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին (լուսանկարներ) Դատական հայցեր եմ ներկայացնելու ստահոդ լուրեր տարածողների դեմ․ Հայկ Կոնջորյան Պրեմիերա. Արմենչիկը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին ԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ Ֆրանսիա Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել է խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվող Արամ Խաչատրյան փողոցում հուլիսի 29-ից կսահմանափակվի կայանումը Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործով 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել. ՔԿ Հեպատիտ C-ի բուժման հաջողությունը Հայաստանում․ 4500-ից ավելի պացիենտ, 96% ապաքինում Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը ՌԴ արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն վիզայի ազատականացմամբ խրախուսում է Հայաստանի հակառուսական քայլերը 

Բագրատյանն՝ ընդդեմ հոգևորականների

Բլոգոսֆերա

Հոգեւորականների վերին դասը պետք է լրացնի եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիր: Այս մասին Facebook-իր իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների իր տեսլականը, որը բաղկացած է 11 կետից:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ինչպես եւ խոսք էի տվել ստորեւ հրապարակում եմ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բարեփոխման վերաբերյալ իմ պատկերացումները։ Դրանք հիմնականում ուղղված են հասարակական կարեւոր նշանակություն ունեցող կառույցի կացութաձեւային կամ տնտեսական կարգավիճակին, հանրային մեծ նշանակություն ունեցող այլ կառույցների, մասնավորապես պետության, հետ հարաբերությունններին։ Մտադիր չեմ անդրադառնալ ՀԱԵ-ի դավանաբանությանը։ Դա իմ գործը չէ։ Միայն նշեմ, որ ՀԱԵ-ի թերությունների եւ բարեփոխման մասին գրել են Մաղաքիա Օրմանյանը, Երվանդ Տեր-Մինասյանը, Նորայր Պողարյանը, Բաբկեն Կյուլեսերյանը եւ այլք։

Մինչեւ ՀԱԵ-ի տնտեսա-կազմակերպչական խնդիրներին անցնելը ուզում են նշել հետեւյալը։ Բազմիցս ականատես ենք եղել նրան, թե ինչպես է ՀԱԵ-ն այս կամ այն կրոնական հաստատությունն աղանդ բնութագրել՝ չնայած Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Որպես կանոն, աղանդ ասելով մենք հասկանում ենք վարդապետություն, որը շեղվում է պաշտոնական դավանությունից եւ հակադրվում նրան։ Բայց բոլոր պաշտոնական դավանությունները, որպես կանոն, ինչ-որ ժամանակ հակադրվել են գործող կրոնին եւ աղանդ են եղել վերջինիս նկատմամբ։

Ուրեմն ինչո՞ւ պիտի ՀԱԵ-ից բացի այլ քրիստոնեական դավանություն աղանդ համարվի։ Կամ կարո՞ղ է արդյոք քրիստոնեությունը լինել ազգային։ Չէ՞ որ դրա ստեղծման հիմնական պատմական առաքելությունը միասնական աստծուն անցնելն էր եւ դրանով իսկ Հռոմեական կայսրության անհրաժեշտությունը վերացնելը (Էդ.Գիբբոն)։

Նրա (քրիստոնեության) հիմնական առաքելությունը հենց ազգային աստվածներին փոխարինելն է եղել։ Ուրեմն ստեղծվում է քրիստոնեությունը, ապա այն շեղվում է իր հիմնական առաքելությունից՝ բաժանվելով արեւմտյան ու արեւելյան հատվածների, իսկ ապա նաեւ կաթոլիկների, բողոքականների ու ուղղափառների (արեւելյան հատված)։ Այստեղ ահա մենք ունենք նաեւ ազգային քրիստոնեություն՝ հանձինս ՀԱԵ-ի։ Սա դեռ քիչ է, ՀԱԵ-ն էլ բաժանված է 2 կաթողիկոսության։ Պետք չէ՞ արդյոք մտածել, որ այս իրադարձությունների հետեւում ոչ թե ինչ-որ պատմական անհրաժեշտություն պետք է փնտրել (օրինակ, «ազգապահպանությունը»), այլ մեր սուրբ հայրերի ընդհանուր կարգ ու կանոնին չենթարկվելու կամակորությունը։ Ի վերջո, պատմական շատ իրադարձություններ ցույց են տվել եւ Արեւմուտքի, եւ Արեւելքի անտարբերությունը ՀԱԵ-ի հավատացյալների հանդեպ։

Հիմա կյանքն առաջ է գնում։ Այստեղ ահա առաջ ենք քաշում ՀԱԵ-ի բարեփոխման առաջին հիմնական թեզը՝ այն բոլոր առումներով պետք է մոտենա, ներդաշնակվի քրիստոնեական եկեղեցիներին։ ՀԱԵ-ն պետք է մոտենա մարդուն։ Աստծու հետ հաղորդակցվելու համար քաղաքացին պարտավոր չէ անպայման գնալ եկեղեցի եւ շփվել ՀԱԵ-ի սպասավորների հետ։ Ոչ-ոք քաղաքացուն չպետք է կշտամբի դրամ չունենալու համար, մոմ վառելու համար փող չպահանջի։ ՀԱԵ-ի սպասավորներն իրենք են պարտավոր քաղաքացուն ընդառաջ գնալ։

Երկրորդ, ՀԱԵ-ն պետք է փոխի լեզուն, պատարագները, աղոթքները դարձնի արդի հայերեն (արմեներեն), դրանք պետք է լինեն ժամանակակից երաժշտական ռիթմիկ մատուցմամբ։

Երրորդ, պետք ապահովել կանանց հավասար դերը ՀԱԵ-ի սպասավորների ցանկում։

Չորրորդ, ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպություններն ամեն տարվա սկզբին պետք է հրապարակեն իրենց գործունեության հաշվետվությունը։

Հինգերորդ, յուրաքանչյուր տարվա սկսզբին ՀԱԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է հրապարակեն նախորդ տարվա ֆինանսական հաշվատվությունն ու հաշվեկշիռը։ Չի կարող հայ ժողովրդի հոգեւոր հոր կարգավիճակին հավակնող այնպիսի կառույցը, ինչպիսին ՀԱԵ-ն է, 100%-ով գտնվել ստվերում։ ՀԱԵ-ի տնտեսական շրջանառությունը կազմում է ՀՆԱ 3.5%-ը կամ ՀՀ ստվերային տնտեսության 8%-ը։

Վեցերորդ, ՀԱԵ-ի, ինչպես նաեւ մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների գործունեությունը, նրանց ունեցվածքը պետք է հարկվեն։ Բացառություններ չպետք է լինեն՝ բացի մոմերի վաճառքից ստացվող եկամուտները։

Յոթերորդ, իրենց բոլոր ծառայությունների դիմաց ստացվող վճարումների համար ՀԱԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է տրամադրեն ՀԴՄ։

Ութերորդ, ՀԱԵ-ի, մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների բոլոր սպասավորները պետք է եկամտահարկ վճարեն թափանցիկ ու պարզ մեխանիզմներով։ Հոգեւորական դասի վերին մասն ամեն տարի պետք է լրացնի եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիր։

Իններորդ, ՀԱԵ-ի, ինչպես նաեւ մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների գործունեության արդյունքում ստացված եկամուտների անբավարարության դեպքում նրանք ՀՀ պետական բյուջեից դոտացիա պետք է ստանան։

Տասներորդ, պետք է դադարեցնել ՀԱԵ-ին պետության կողմից հողեր եւ այլ անշարժ գույք ու ունեցվածք տրամադրելու պրակտիկան։ Այդ ամենը ՀԱԵ-ն եւ մյուս կրոնական կազմակերպությունները պետք է ձեռք բերեն շուկայում՝ վճարելով համապատասխան գին։

Տասնմեկերորդ, այս կամ այն գործարարի եւ/կամ օլիգարխի կողմից նվիրատվությունները եկեղեցիների, հողերի եւ այլ անշարժ գույքի տեսքով ՀԱԵ-ին, մյուս քրիստոնեական եկեղեցիներին ու կրոնական կազմակերպություններին պետք է/կարելի է ձեւակերպել միայն այն բանից հետո, երբ Կառավարությունն ու Կենտրոնական Բանկը համապատասխան փաստաթղթեր կտրամադրեն առ այն, որ պետական բյուջե չմուծված հարկերի կամ էլ փողերի լվացման հետ կապված խնդիրներ չկան։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտինԳուտերեշ. Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի խնդրի արագ լուծումՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին (լուսանկարներ) Դատական հայցեր եմ ներկայացնելու ստահոդ լուրեր տարածողների դեմ․ Հայկ ԿոնջորյանՈւկրաինայում գրեթե 230 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայիՊրեմիերա. Արմենչիկը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչինԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ ՖրանսիաՃապոնիայում երկրաշարժից հետո երկու ժամվա ընթացքում գրանցվել է 27 հետցնցումԴավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել է խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողԱրամ Խաչատրյան փողոցում հուլիսի 29-ից կսահմանափակվի կայանումըՀայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործով 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել. ՔԿ Ֆինլանդիան վերացրել է Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների սահմանափակումներըԿրեմլը մեկնաբանել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հնարավոր հանրաքվեն Հեպատիտ C-ի բուժման հաջողությունը Հայաստանում․ 4500-ից ավելի պացիենտ, 96% ապաքինումApple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը ՌԴ արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն վիզայի ազատականացմամբ խրախուսում է Հայաստանի հակառուսական քայլերըԼեհաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբԼիտվան դիտարկում է ԵՄ-ին վճարելու տարբերակը՝ միգրանտներ չընդունելու համարՈղբերգական վթարից հետո Վեդիի երկու գյուղերում ուշքի չեն գալիս. Մոխրացածները Տափերական գյուղից են Հրդեհավտանգ իրավիճակ և քամու ուժգնացում․ եղանակի նոր կանխատեսումը Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը նպատակ ունի վերացնել Կիևից եկող սպառնալիքըՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ ԵՄ-ն պահանջներ է ներկայացնում ՀայաստանինԵրեք օրում քաղաքացիները ավելի քան 234 միլիոն դրամ են վճարել տարբերվող ավտոհամարանիշների համար Կարո՞ղ են իրավապահները FaceID-ով կամ TouchID-ով հարկադրաբար բացել հեռախոսը․ Արթուր Ղամբարյանի պարզաբանումըԵս հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան Լեհաստանը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբWSJ․ Թրամփը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագրի հնարավորությունըԶինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականըABC News․ Զելենսկին և Նեթանյահուն կփորձեն ստանալ Թրամփի աջակցությունըՓաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողություններըԱրարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր ավտոբուսովՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դատարանը վերացրել է Դավիթ Ղազինյանի կալանքը և անդրադարձել վարչական հսկողությանըԿինը տան ձեղնահարկում հայտնաբերել է լուսանի որջը՝ ձագերովԹուրքիան սկսել է Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը Պետդումայի պատգամավորը հայտարարել է Ուկրաինայի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասինԱրթուր Խաչատրյան․ ԵՄ-ին անդամակցության ապագան մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ իրական Երեխաների անկեղծությունը սահմաններ չունի, բոլորն էլ «Ճախրուկ»-ի ընկերներն ենDaily Express-ը Պուտինի հայտարարությունը գնահատել է որպես նախազգուշացում ԱրևմուտքինՍԱՏՄ-ն վերացրել է «Թամարա» ընկերության արտադրատեսակների կասեցումը Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը բանակցությունների վերաբերյալ. ՂարիբաբադիՈՒՂԻՂ. Հեպատիտների միջազգային օր․ էլիմինացիան՝ որպես հանրային առողջության առաջնահերթությունԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք ՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Ո՞րն է «Ճախրուկ» փառատոնի նպատակըTimes of Israel. Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել Թրամփի հետ հանդիպելու համարՆԳՆ-ն հրապարակել է պահանջարկ ունեցող համարանիշերի գները Ազգային երաժշտական փառատոն` հատուկ կարիք ունեցող երեխաների համար
Ամենադիտված