Քանի՞ հատ անհայտ շենք դեռ պիտի քանդվի էս քաղաքում, որն իբրև թե էլ պատմական շերտ չունի
Բլոգոսֆերա
«Երևանը համ ապրող քաղաք է, համ էլ մի ահռելի հնագիտական դաշտ:
Ուշ պարսկական շրջանի այս շենքը մոտ հարյուր տարվա վերակառուցումների ընթացքում դարձել էր տձև ու գորշ մի տուփ, որն ուղղակի անտեսանելի էր փողոցից, կամ ես չէի ուզում նկատել: Սկսեցին քանդել, որ «բարեկարգեն» ու տակից դուրս եկավ թաղակապ կամարներով այս 200 տարեկան կամ ավելի հին կառույցը, որն այժմ այլևս գոյություն չունի:
Տան տերը ասում ա, որ Սիլաչիի իրենց պուճուր գետտոյի կառույցները հիմնականում լրիվ էս ժամանակաշրջանի են, բայց սա միակն էր, որ կամարներով էր, գուցե մզկիթ կամ այլ կարգի հասարակական շենք է եղել` այժմ երբեք չենք իմանա:
Ու սենց քանի՞ հատ անհայտ շենք դեռ պիտի քանդվի էս քաղաքում, որն իբրև թե էլ պատմական շերտ չունի»:
Գրառումը՝ Վիգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը