Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը 

Օ ՜, ժամանակներ, օ ՜, բարքեր

Բլոգոսֆերա

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏՐԱԿՏԱՏ

Աշունը գույն է, իսկ գույնը նաև երաժշտություն է:

Տաուշ աշխարհում եմ։

Այստեղ աշունը անտառի բույր է՝ ոտքերիդ տակ խշխշացող թաց խաշամի, ծառերին, բույսերին նստած վաղորդյան ցողի ու սարերից իջնող մեղմ հովի, որ շղարշի նման հպվում է դեմքիդ, մարմնիդ, թափանցում ու պարուրում հոգիդ մեղմությամբ ու սիրով...

Այստեղ աշունը սեր է․․․

...Տարված բնության գեղեցկությամբ՝ քայլում եմ անտառի արահետով ու շնչում անտառի խոնավ ու մեղմ օդը: Սկսում է բարակ անձրևել, ծառերի արանքից փորձում եմ գտնել երկինքը։ Անձրևի կաթիլները, դիպչելով գունազարդ ծառերի տերևներին, դառնում են մանր շաղ ու պատում սարի օդից պաղած դեմքս։ Չեմ սրբում, փակում եմ աչքերս, շնչում բնության պարֆյումը, որ խենթացնում է ու սրտիս տակ նվագներ ծնում, ինձ տանում հեռուներ...

-...Սարերի հովի՜ն մեռնեմ...

Բարձրացնում եմ աչքերս, նայում վեր․․․ Ծառերի տերևները, որ հմտորեն հպվել են միմյանց՝ դառնալով կախարդական գույներով շղարշ, ծածկել են անտառի երկինքը, բայց ստեպ-ստեպ բաց են թողնում աշնանային արևի շողերը, որ, բեկվելով անձրևի կաթիլների մեջ, դառնում են բազմագույն ծիածան...

Աշունը սեր է, մեղմ երաժշտություն...

Վերադառնում եմ Երևան, իսկ այստեղ եռում է քաղաքը:

Գեղեցիկ երաժշտությունն ընդհատվում է, երբ բացում եմ համացանցը, քաղաքական գործիչների ամպագոռգոռ ելույթներից, քննարկվում են ընտանիքը, բռնությունը, բանակը, զորակոչը: Որոշում եմ ծանոթանալ նորություններին: Եվ հանկարծ աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին:

...Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։ 
Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜ , բարքեր»։

․․․Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը, որովհետև լատինական հզոր իմաստությունը հուշում է․

- ՈՉՆՉԻՑ ՈՉԻՆՉ Է ՍԵՐՈՒՄ
(EX NIHILO NIHIL)։

Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համարԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասինCNBC-ի հրապարակմամբ՝ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել էԱննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձաանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ)Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըՀայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում Շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանը և Թաիլանդը նախանշում են համագործակցության նոր փուլՌոբերտո Մանչինին կրկին գլխավորում է Իտալիայի հավաքականըԹեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարՊետդումայի պատգամավորը հայտարարել է Ռուսաստանում դեռահասների առցանց հավաքագրման մասինԻրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ) Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի արտահոսք է տեղի ունեցել Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանումԿապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել էԱնահիտ Մանասյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցերՃամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը
Ամենադիտված