Վրաերթ Երևանում. «Վոլվո»-ի վարորդը տուժածին տեղափոխել է հիվանդանոց (ԼՐԱՑՎԱԾ՝ ՖՈՏՈ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ` նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 56 շենքի դիմաց Երևանի բնակիչ, ՀՊՃՀ ուսանող, 26-ամյա Շամիր Կոստանյանը «Վոլվո» մակնիշի 05 ՕՏ 735 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Գարիկ Խաչատրյանին:
Վրաերթի արդյունքում Գ.Խաչատրյանը ստացել է մարմնական վնասվածքներ:
Շամիր Կոստանյանը փախուստի չի դիմել, այլ իր ավտոմեքենայով տուժածին տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել