«Հայկական լրտեսների» գործով ձերբակալվել է Ադրբեջանի զինուժի հատուկ նշանակության ուժերի սպաներից մեկը
Բլոգոսֆերա
Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում «Հայկական լրտեսների ցանցը» «բացահայտվելուց» հետո ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները բազմիցս բարձրաձայնել են, որ այդ գործով կալանավորվածների խոշտանգումները և սպանություններն իրականացվում են մարտական ուղիով անցած հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների կամ, այսպես կոչված, «շահիդների» հարազատների կողմից։
Ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ այդ գործով մեղադրյալներին խոշտանգումների ենթարկելու համար
կալանավորվել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի սպաներից մեկը։
Զինծառայողի տվյալները դեռ հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ նա ունի 26 տարվա զինվորական ծառայության ստաժ և որ փետրվարին Ակնայի ուղղությամբ մասնակցել է ձախողված դիվերսիոն գործողություններին»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը