«Էսքան սուս եմ մնացել, ո՞վ ես դու». ինչո՞ւ է բարկացել Սոս Ջանիբեկյանը
Բլոգոսֆերա
Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճաշակով երաժշտության հետ կապված ինչ միջոցառում լինումա մեր երկրում, փորձում եմ ոչ մի հատ բաց չթողնեմ: Որպես հասարակ քաղաքացի՝ գալիս եմ տոմս առնելու տոմսարկղից, պարզվում ա ամբողջ կենտրոնական տեղերը որպես հրավիրատոմս բաժանվելա, օնլայն տարբերակով եմ փորձում, նույնն բանն են ասում: Հիմա Չիկոյին նվիրված համերգին, որ չեմ ուզում դահլիճի անկյուններից լսեմ, որովհետև հենց դեմ դիմաց կանգնած վարպետի հետ շատ ենք խմել, մյուզիք լսել, իրար նայել ժպտացել, կարա՞մ իմանամ՝ ով ա բաժանում էդ հրավիրատոմսերը միշտ, իրանցից նորմալ տեղեր առնեմ։ Արձագանքեք, էսքան սուս եմ մնացել, ո՞վ ես Դու)», - գրել է Սոս Ջանիբեկյանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը