Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

Այս պատմությունն առանց արցունքների հնարավոր չէ կարդալ. գյուղացի Համբոն

Բլոգոսֆերա

Գոհար Ռշտունին facebook սոցցանցի իր էջում պատմվածք է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև

 

Անկախության տոնն էինք նշում: Ինչ որ դառնություն տվեց մտքերիս...
Այս պատմվածքը գրել եմ անկախ տարիների մասին... Առաջին օրվանից... Մինչև այսօր...

Գյուղացի Համբոն

Գյուղացի Համբոյի տուն դրսից էր կռիվ եկել:
Համբոն Թորգոմի ու Մարոյի տան փոքրն էր: Էդ խեղճ Մարոյի ցավերը հենց Ջանգյուլումի օրերին պիտի բռնեին… չորրորդ տղի անունը՝ Համբարձում դրին:
Մեծ ախպերներից ոչ ոք գյուղում՝ չմնաց. Ի՞նչ կյանք կար գյուղում՝ բացի այրող արևից, պահանջկոտ հողից ու առավոտից մինչև գիշեր աշխատանքից: Ասեցին, որ քաղաքի կյանքն ավելի հարմար է մարդու համար: Ժամանակին վեր ես կենում, ժամանակին գալիս տուն, մնացած ամեն ինչն էլ խանութում լիքնա: Ոչ անձրևին ես երկնքին աղոթելով սպասում՝ մի բան էլ հոժար չես, ոչ կարկուտից սարսափում:
Համբոն, որպես փոքր զավակ, ծնողների հետ մնաց, անունն էլ կպավ՝ գյուղացի Համբո, դե,՛ ինքներդ էլ գիտեք, թե՝ ինչու: Տնեցիք շատ շուտ որդու ականջը «կտրեցին», դեռ բանակ չտարած՝ հարս բերին՝ ոսկի աղջիկ, անունը՝ Բրիլյանտ:
Բանակում Համբոն պարգև էր ստացել, որպես ամենալավ նշանառու: Բայց, դե հո էն ժամանակ բացի Ամերիկայից զատ ուրիշ թշնամի չկար, էն էլ մենք ուր, Ամերիկան ուր... շատ հեռու էր՝ հէչ Համբոյի կրակելու բանը չէր :
Երբ քաղաքում սկսեցին միտինգներ անել, գյուղացի Համբոն մեծ եղբորը խնդրեց.
– Եզնիկ, էս անգամ որ հեղափոխություն անեք, մի քիչ հող դասավորեք գյուղացուն: Հետն էլ՝ մի քիչ անասուն տվեք մարդկանց:
Համբոն կարծում էր, թե քաղաքն ավելի ժողովրդային է, սովոր էր գյուղի կարգերին, նախագահը գյուղի ժողովրդի հետ հաշվի էր նստում, բայց՝ մեկ է՝ էն ոչ ու փուչ եղած ռայկոմի ասածն էր անում:
Համբոյի երեխեքն իր նման հողին կպած էին, հորը մենակ չէին թողի: Դպրոցի ճամփեն նրանց առանձնապես չէր գրավում, պորտը՝ կտրելուց հանդն էին գցել: Հողն ու անասունի գործը դուրներն ավելի էր գալիս:
Միտինգներից քիչ անց պարտիականներին քշեցին, ձեռներից ամեն ինչ առան, կամ իրար մեջ բաժանեցին, պարտիաներին էլ նոր անուններ դրեցին: Համբոյին ու մյուս գյուղացիներին էլ մի քիչ վարի ու ցանի հող հատկացրեցին:
Համբոն երեկոյան նստեց գյուղամիջում ու բողոքեց.
– Բա էս տավարին խոտ ա պետք, ավտո ա պետք, բենզին-մենզին: Բա էդ մեկուկես հեկտար անտեր մնացածին տրակտոր ա պետք, սալյառկա - մալյառկա… Բա էդ ո՞վ ա տալու…
Գյուղի բիձեքն օրորեցին գլուխներն ու ասացին.
– Բա ձրի հող են տվել, այ Համբո, սալյառկեն էլ քեզնի՛ց:
– Խի՞ ա ձրի, Մուկուչ հոպար: Բա պապս ինչի՞ համար էր նեմեցի հետ կռվում, ինչի՞ Սիբիր գնաց:
– Ա՛յ Համբո, սաղ մեր պապերն էին մեղավոր, էն Սիբիրի տեղն ո՞վ գիտեր, գնացին ու մնացին, էլ հետ չեկան…
Մեկն էլ, ռուսաց պատմությունից լավ էր տեղյակ՝ Համբոյին խելքի բերեց.
– Էս ռուսն ինչքան եղել ա, Սիբիրն էլ հետն ա եղել:
Բայց բիձեքին կարա՞ս բան հասկացնես: Համբոյի պապն ուզեց՝ չեկա՞վ: Էն սատկածի սատկելուց հետո նոր բոլորի ոտներն ու աչքերը բացվեցին, լեզուն էլ հետը: Բայց հիմա էլ իրանց կամքով են Սիբիր գնում: Թաթարիա, Բաշկիրիա, բա Սիբիր չի ի՞նչա: Նույնիսկ ավելի վատն ա Սիբիրից՝ համարի՝ թուրքի երկիր ա: Մի օր իրանց երեսը կպատռեն, հո՛ թուրքն ամեն տեղ թուրք ա մնում:
Համբոն եկավ տուն, կնոջ տված թարմ թոնրալավաշով փրթած ճաշը փորը քաշեց ու ասաց.
– Բրո, էսքան հող առանց տրակտոր ո՞նց ենք վարելու: Հո եզով-գոմշով չե՞նք վարի, էն դարն անցավ: Արի Թորիկին ուղարկենք քաղաք, շինարարության վրա Եզնիկի հետ տրակտորի փող աշխատի:
– Որ իմ խոխեն գնաց քաղաք, էլ էդ անտեր քաղաքից ո՞վ ա հետ եկող: Ասում են՝ ոչ ոք չի աշխատում, առավոտ կանուխ գնում են հրապարակ ու գոռում-գոչում, ձեռքի ռադիոյով ճառ ասում: Իմ խոխեն ոչ ճառ գիտի ասել, ոչ էլ հոպարի տանը տեղ կա, մի սեյնակ ա, էն էլ վեց հոգի ճխտած: Հետ տուր, էդ հողն էլ իրանց գլխին կպնի, անասունն էլ: Խոմ սոված չենք պահի:
– Բրո, անունդ Բրլլյանտ են դրել, բայց մի կոպեկի խելք գլխումդ չկա: Հազիվ հեկտար հողի ու մի երկու ավել կովի տեր ենք դարձել, ես էդ տրակտորը Գեղամենց արտից գիշերով կբերեմ, առավոտ հետ կտանեմ: Խոտն էլ կառնենք, կոմբիկորմ՝ միշտ էլ առել ենք: Մենակ ասա՝ թարխունը լավ գնա էս տարի:

Ու Համբոն, որը ոչ տեր, ոչ տերտեր չէ՛ր ճանաչում, նայեց վերև, երկնքի կողմ:
Երկու-երեք տարին անցան երկու-երեք շաբաթվա պես, գյուղացի Համբոն համարյա հարստացել էր: Արդեն գազ էր ուզում անցկացնել տուն, հին գոմը մեցացնել, բայց էն միտինգներից պրծնել չկարողացավ, միտինգն ինքը եկավ իր տուն: Մեծ տղեն դպրոցը նոր ավարտած, մի օր հորն ասաց.
– Պապ, էթամ Ղարաբաղ, մեր տղերքին օգնել ա պետք, մի քիչ կռվեմ, հունձի դեմ հետ գամ...
Մեծին սև օրով սև ավտոյով բերին տուն, իրա ոտով չեկավ: Գյուղից երկու թառլան թաղեցին, Համբոն գլուխն ափերի մեջ առած, գոմի հետևում լաց էր լինում, մարդկանց մոտ ամաչելով ասում.
– Բա էն էլ ա Հայաստան, էն էլ ա մերը...
Մի ամիս չանցած, քառասունք տված միջնեկն առավոտը կովերին գյուղի հովիվ Իսոյին հանձնեց, եկավ հացատուն ու մորն ասաց.
– Ադե, էն տղերքը որ Թորիկի ընկերներն էին, լուր են ուղարկել, հասնել ա պետք:
Գյուղացի Համբոն, էն երկիրը, որ էլի Հայաստան էր, գնացած չկար ու մինչև միտինգներն էլ էն երկրի մասին կարգին լսած էլ չէր: Ո՞վ էր գյուղից էդքան հեռու արևտուր անում: Ռադիոն ու տելեվիզորն էլ հազիվ Մոսկվայի ու Երևանի լուրերին էին տեր, իրենց գյուղի մասին կյանքում չխոսեցին: Քաղաքի շուկան էր իր տեղն առաջ, հիմա էլ գալիս, հենց դռնից ու բակից տանում էին ապրանքը.
– Այ բալամ… Էրևում ա, հետդ պիտի գամ: Գոնե տեսնեմ, ինչ օրի ենք…
Տունը Բրոյի ու մնացած տղերքի վրա թողեց, ճամփա բռնեց դեպի Ղարաբաղ:
Գյուղացի Համբոն ցնցված էր դեռ Գորիսից, անցան Լաչինով, սարերն էստեղ ուրիշ ձև ունեին. մառախլապատ սարերը մեկը մյուսի հետևից մշուշոտ գիծ դառնում, մառախուղի մեջ կորչում: Կող ու կուշտն ուրիշ էր, լեզուն էլ համարյա անհասկանալի:
Ոչինչ չըմբռնեց նրանց խոսակցությունից, բայց Համբոյի հետ հայերեն էին խոսում.
– Հոպար, տղերքդ հերոս են: Թորիկն էլ մեր ախպերն էր: Քան՜ի թուրքի վերջ տվեց: Դու անհոգ եղիր, էս անգամ մեր հրամանատարն էնպես տղայ ա, մինչև Բաքու ենք հասնելու:
Մինչև Բաքու ո՞վ թողեց, ձեռներից բռնեցին, ոտերը կապեցին, չթողեցին հասնեն, աշխարհի շներն էլի խառնվեցին մեր բախտին, մեծ ախպոր անունն էլ մթոմ բարեկամ ազգ էր, մեկ ա՝ դավաճան գտնվեց, էտ էլ հո Համբոն շուտվանից արդեն ջոկել էր: Բայց պատերազմն ավարտվեց: Համբոյի տղեն մի քիչ էլ մնաց ու գրեց գյուղ.
– Ադե ջան, ես կմնամ էստեղ, սահմանում փորձված մարդ ա պետք, հո չե՞նք թողնի սահմանն անտեր: Ինձ ոչինչ մի ուղարկեք, լյոխ լյավ ա, մի բան էլ ես կարամ օգնեմ:
Գազն անցկացնելու փողն ուղարկեց, նոր գոմի շինանյութն առան, Բրոն թաքուն լացում էր ու հարևաններին ասում:
– Դե իմանանք Ռուսաստան ա գնացել, բա էն էլ ա Հայաստան, ռուս էլ չի առնի, էսա ուր որ ա Հայկոս կգա:
Փորձված Հայկոն էլ իր ոտով հայրական տուն չհասավ: Ազերի դիպուկահարի գնդակը հասավ նրան, երբ ընդամենը մեկ վարկյանով գլուխը խրամատից հանեց դուրս: Ադեն մազերն էր պոկում, ճիչն էլ մինչև երկինք էր հասնում: Սևավորված գյուղացիք սեղանի շուրջը Համբոյին մխիթարում էին.
– Լավ ա, գոնե երկուսն էլ հլա կան, բա որ էրկսի օրը Աթանեսենց Մխոի մինուճարն էր…
Գյուղացի Համբոն պղտորված աչքերով նայում էր սեղանակիցներին, քամուց ու արևից սևացած ձեռքերով ճզմում էր գլուխը, որ չպայթի:
Խեղճ Բրոն երկու դարդի չդիմացավ, մինչև գարուն Բրո չկար, Համբոն էլ գյուղում մենակ ի՞նչ էր անելու:
Քոսն ընկել էր Համբոյի տան բախտի վրա ու նա գիտեր, որ էս անգամ արդեն ուրիշ ուժ է կանչելու իր մնացած տղերքին: Ահավոր մի ուժ, որ վրեժ է կոչվում…

Անասունն էլ ծախեց, մեքենան էլ էժան գնով տվեց քավորի տղին, իր էն մի հեկտարն էլ «տեր կայնի ասելով», էն մի քանի կոպեկն էլ տվեց՝ քար դրեց Բրոյի ու որդիների գերեզմանին:
Մնացած փողն ու երկու տղերքին առավ ու իրենց ոտով բանակ գնացին: Ուղիղ՝ Ղարաբաղ:
Անծանոթ քաղաքների ու գյուղերի անուններ սովորեց, ղարաբաղցու լեզուն էլ արդեն լավ հասկանում էր: Իսկ թե ոնց գյուղացի Համբոյին զենք տվեցին ու բանակային դարձավ, մեկ ինքը, մեկ էլ Աստված գիտեր: Բայց ինչ էր որ, հազիվ 40 տարեկանից քիչ անցած: Հրացանն առած, շրջում էր սահմանի գյուղերով, ու գիշերով սահմանի էն կողմի սիգարետի կրակներին նշան դնում:
Երբ տղերքը բանակից պրծան, գյուղացի Համբոյի հաշվին 50-ից ավել վրեժի արդյունք կար: Բայց դրանց ո՜վ էր հաշվում, դրանց մոր գոռոցն ու ոռնոցն ով՜ էր լսելու կամ հաշվի առնելու: Քար ու քանդ էին էն գյոզալ երկիրը դրանք արել, ավիրել…

Մեկէլ օր տղերքն ասին Համբոյին.
– Պապ, մենք Ռուսաստան ենք ուզում գնալ: Հոպարները կանչում են, ասում են՝ կօգնենք, տուն-տեղ կդնեք, Ռուսաստան հեշտ ա:
Համբոն միանգամից կծկվեց, հէչ չէր սպասում տղերքից Ռուսաստանի անուն լսել: Բա էսքան տանջվեն, կռվեն ու մրսեն, որ էթան ուրիշ երկիր:
– Պապ, հո չենք մնա, մի քիչ փող-մող կաշխատենք, մինչ և ստե լավանա...

Գյուղացի Համբոն տղերքին ճամփեց, եկավ իրենց գյուղ, բայց արդեն էլ ի՞նչ տուն: Որդիներից երկուսին հողին էր տվել, էն երկուսին էլ իրանց ոտով օտար երկրի ճամփեն բռնեցին, հո ետ չէի՞ն դառնալու: Համբոն եկավ Բրոի գերեզմանի քարի կողքին նստեց ու հարցրեց.
– Բրո ջան, վայթմ ես էլ Ռուսաստան գնամ, ի՞նչ կասես: Էս պատերազմը մեր տղերքին չթողեց գյուղի ապրանք դառնան, բա որ գնան, վայ թե ռուս առնեն, հը՞: Էդ էլ ասա, կմնան, բա հիմա ես ու՞ր մնամ առանց իրանց, առանց տղերանց…
Բրոն բան չասաց, ի՞նչ պիտի ասեր… Ինքն իր երկուսի կողքին էր, արդեն իր տեղը գտած, տեղավորված:
Գյուղացի Համբոն արտասուքն աչքերից մաքրեց ու հազիվ լսելի ասաց, թե՝ մտածեց, ինքն էլ չգիտեր:
– Բրո ջան, որ ես էլ էթամ, ավել- պակաս կներես, վայ թե ես էլ ռուս առնեմ, հայերի մեջ քո նմանին հո չեմ ճարի…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված