Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Պաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ Փաշինյան Խաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ Սրբազան 

«Звезда»-ի տարօրինակ հակահայկական տեսանյութի պատմության հետքերով

Բլոգոսֆերա

Կոնստանտին Տեր-Նակալյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.

Ոչ մեկի համար արդեն նորություն չէ, որ ռուսական ԶԼՄ-ներով հերթական հակահայկական նյութն էր սողոսկել՝ «Звезда» հեռուստաալիքով, որում ռուսական կացնային քարոզչության լավագույն ավանդույթներով խաղրկվում էր հայ բանդերականների, նացիզմի, ֆաշիզմի ու կոլաբորոցիոնիզմի թեմաները։ Յուրահատկությունը սկայան նրանում էր, որ այս անգամ շատ հստակ թիրախավորված էր կոնկրետ ՀՀԿ-ն, այն աստիճան, որ անգամ կուսակցական զինանշանի վրով էին անցել։

Եթե այս ամենը գիտեք, ապա գիտեք նաև, որ արդեն այսօր «Звезда»-ն հեռացրեց այդ տեսանյութը, սակայն այն արդեն հասրել էր տարածվել համացանցով ու դառնալ հայկական ֆեյսբուքի թիվ մեկ քննարկման թեման այսօրվա։ Փորձեմ չկրկնվել, ոչ էլ կացնային քարոզչությանը հակադրվել (իմաստ էլ չկա), փոխարենը, եկե՛ք փորձենք հասկանալ, թե ինչ է սա։

Ըստ իս, կա երկու հավանական տարբերակ․

1․ Առավել տարածված տարբերակն այն էր, որ այս կերպ ռուսները սկսել են ուղղակի մեսսիջներ հղել ու արտահայտել իրենց դժգոհությունը՝ կապված ԵՄ-ի հետ համապարփական համաձայնագրի ստորագրման հետ։ Ասել է, թե այս կերպ ռուսները մեսսիջ են ուղղում մեր քաղաքական ղեկավարությանը, որ եթե հետ չկանգնեք, ապա Հայաստանի ու Հայաստանի քաղաքական համակարգի դեմ կձեռնրկվի այնպիսի տեղեկատվական գրոհ, ինչպես դա եղավ Ուկրաինայի պարագայում։

Առաջին հայացքից բավականին դյուրամարս ու տրամաբանական թվացող վարկած է, բայց դա միայն առաջին հայացքից։ Նույն Ռոսսիա 24-ով շաբաթ օրը ռեպորտաժ էր, որտեղ Կիսելյովը մեղր էր ծորացնում Հայաստանի հասցեին՝ պատմելով, թե ինչ հավատարիմ ու խոհեմ դաշնակից ենք մենք, որ 2013 թվականին պահանջեցինք հեռացնել Մոսկվայի համար ցավոտ կետերը՝ ազատ շուկայի մասով ու ստորագրել քաղաքական մասը, իսկ Եվրոպան չհամաձյանվեց։ Մեսսիջը հետևյալն էր՝ ա՜յ, բոլորդ եղեք Հայաստանի պես, ինքը պուպուշ է։ Ու դրանից հետո «Звезда»-ի նյութը էական դիսսոնանս է ստեղծում ու չի խոսում Մոսկվայի պաշտոնական գծի հետ։ Առավել ևս՝ զարմացնում էր իր կտրուկությամբ ու մակերեսայնությամբ։

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ առավել հավանական է մյուս տարբերակը

2․ Իրականում, սա ոչ թե պետական մակարդակով սադրանք էր՝ արված Ռուսաստանի կողմից, այլ եթե սադրանք էր ու ինքն էլ պետական մակարդակով, ապա Ադրբեջանի կողմից։ Ռուսական մեդիայում սովորական բան է ադրբեջանական լոբբիզմի առաջամարտիկների ներկայությունը։ Բավականին հաճախ են նաև, երբ ադրբեջանական ջանքերով ռուսական հեռուստաեթեր փորձ է արվում հակահայկական թեզ ու/կամ մթնոլորտ մտցնել։ Ինչպես ասվում է՝ փողին մուննաթ։

Հաճախ, այսպիսի սադրանքները կանխվում են դեռ կազմակերպման փուլում, բայց երբեմն էլ լինում է այսպես, երբ դրանց դեմն առնել ստացվում է արդեն պոստ ֆակտում։ Դատելով նրանից, թե ինչ արագությամբ ու ինչ հեզությամբ «Звезда»-ն, որը ՌԴ ՊՆ-ի կողմից է ֆինանսավորվում, փորձեց հարթել այս պատմությունը և արագորեն հեռացրեց կռվախնձորն իր մոտից, իրոք գործ ունենք ինքնագործունեության հետ, երբ ինչ-ինչ մոտիվներից դրդված, տվյալ ծրագրի, իսկ գուցե նաև՝ հեռուստաընկերության պատասխանատուները որոշել են նման չարաճճիություն անել ու դա չեն համաձայնեցրել վերահսկող վերադասների հետ։

Ամեն դեպքում, այս ամենը ևս կարելի է համարել մի փոքրիկ հաղթանակ՝ հօգուտ մեզ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայակական մեդիան ու ֆեյսբուքը ավելի ազդեցիկ են, քան կարող է թվալ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ատամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասինԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետԼավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասինԻմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածուՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անուններըԱնակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածու
Ամենադիտված