Ադրբեջանում արդեն հիստերիա է սկսվել այս տեղեկության տարածումից հետո...Բաքվում անհանգստացած են,որ աբխազական երկաթուղու ապաշրջափակումից հետո Հայաստանը կձերբազատվի Բաքվի և Անկարայի կողմից արդեն երկու տասնամյակից ավել շարունակվող շրջափակումից և Հայաստանը վրացական և աբխազական երկաթուղիներով անմիջական կապ կհաստատի ՌԴ-ի հետ...Ալիևյան ԶԼՄ-ները գտնում են,որ Բաքուն պետք է բոլոր միջոցներն օգտագործի այս ծրագիրը տապալելու համար...
Հիշեցնեմ,որ աբխազական երկաթգծի բացման մասին բանակցություններ տեղի են ունեցել մինչ 2008 թ-ի օգոստոսյան պատերազմը...Սակայն հարավօսական կարճատև պատերազմից հետո,որի արդյունքում Վրաստանը պարտություն կրեոց և խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվյաի հետ,քանի որ վերջինս ճանաչել էր Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները,աբխազական երկաթգծի բացման վերաբերյալ բանակցությունները դադարեցին...
Ավելի վաղ,վրացի փորձագետները հայտնել էին,որ ՌԴ-ի և Վրաստանի միջև աբխազական երկաթգծի ապաշրջափակման վերաբերյալ տեղյակ է եղել նաև Իլհամ Ալիևը,ով պայման է դրել,որ եթե երկաթուղին վերագործարկվի,ապա դրանով պետք է արգելվի Հայաստան ռազմամթերքի մատակարարումը...
Հ.Գ.Հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում...Բաքու-Թբիլիսի-Կարս եկրաթգծի գործարկելուց հետո,պաշտոնական Թբիլիսին փորձելով դիվերսիֆիկացնել և մեղմել թուրք-ադրբեջանական տանդեմից Վրաստանի կախվածությունը որոշել է նաև գործածկել աբխազական երկաթուղին...Այստեղ նաև իր ուրույն դերակատարությունն ունի ՌԴ-ն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1540819329335344
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել






























































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը