Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ) Շուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ) Նեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ) Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը 

Կայացել է խորհրդակցություն Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության և արդյունավետ օգտագործման վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության և ավելացման հարցերի շուրջ:

Նախ ներկայացվել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը: Նշվել է, որ ծրագրի հիմնական նպատակներն են՝ Սևանի իշխանի 2 ենթատեսակների պաշարների վերականգնումը լճում և ձկնաբուծության զարգացումը Հայաստանում՝ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ճանապարհով: Վարչապետին մանրամասն զեկուցվել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից՝ լճի և դրա ավազանի էկոլոգիական խնդիրների գույքագրման, էկոլոգիական վիճակի գնահատման և իշխանի պաշարների համալրման ուղղությամբ կատարված աշխատանքների (այդ թվում՝ մանրաձկան բացթողնման), արձանագրված արդյունքների, առկա խնդիրների և հետագա քայլերի մասին: Անդրադարձ է եղել 2016 թ. դեկտեմբերին շահագործման հանձնված Հայաստանում առաջին ջրի փակ շրջանառությամբ աշխատող 50 տ հզորությամբ մանրաձկան գործարանի աշխատանքներին և նշվել է, որ ներկայում ընթացքի մեջ է գործարանի երկրորդ շենքի և բացօթյա ավազանների շինարարությունը: Նախատեսվում է կառուցել նաև սելեկցիոն տնտեսություն և բտման ավազաններ: Տեղեկատվություն է ներկայացվել նաև ծրագրի առաջին և երկրորդ փուլերի իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքների՝ կանխատեսվող արտադրական ծավալների, աշխատատեղերի և ներդրումների մասին: 

Վարչապետը կարևորել է ծրագրի շարունակական իրականացումն ինչպես բնապահպանական խնդիրների լուծման, այնպես էլ շահավետ բիզնեսի կազմակերպման տեսանկյունից: Կարեն Կարապետյանը նաև առաջարկել է համապատասխան վերլուծություն իրականացնել և գնահատական ներկայացնել ներդրումների ծավալի, ժամանակացույցի, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորությունների, կանխատեսվող ռիսկերի և հետագայում ակնկալվող շահութաբերության վերաբերյալ:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև Սևանա լճում սիգի և խեցգետնի պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման համալիր ծրագիրը, որի հիմնական նպատակը, ծրագրի հեղինակների խոսքով, ձկան և խեցգետնի պաշարների վերարտադրության ապահովումն է, պահպանությունն ու արդյունավետ օգտագործումը և Սևանի ավազանում ավանդաբար ձկնորսությամբ զբաղվող համայնքների բնակիչների սոցիալական խնդիրների լուծումը: Այս համատեքստում արծարծվել են ձկնային պաշարների իրացման գործող սխեմային և ձկնապաշարների ապօրինի որսի դեմ պայքարին վերաբերող հարցեր: 

Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ ձկնագողության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիր կա, և անհրաժեշտ է կարգավորել դաշտը: Նա հանձնարարել է լրամշակել ծրագիրը և ներկայացնել խնդրի լուծման տարբերակներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմինԽիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Պավել Դուրովին միջազգային հետախուզում հայտարարելու հարցը դեռ քննարկման փուլում էԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնիցՓորձագետը «Պոսեյդոն»-ն անվանել է Ռուսաստանի ամենակործանարար զսպման միջոցներից մեկըԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիՓորձագետը նշել է, թե ԱՄՆ-ում ովքեր են համարվում Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներըԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերինՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանRadarOnline․ Թոմ Քրուզը ծանր է տարել դստեր՝ իր ազգանունից հրաժարվելու որոշումըՇուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ)Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանը Ռուսաստանից 2,3 միլիարդ դոլարի ձուկ և ծովամթերք է գնելՆեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ)Ջանես Նազարյանը դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարահի առաջնության ոսկե մեդալակիրԱտամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասինԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)
Ամենադիտված