Լուսանկարներ. ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բարեգործությունը
Հասարակություն
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Տավուշի մարզի սահմանամեձ Բաղանիս գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանը համալրվեց գրքերի նոր խմբաքանակով և լուսանկարներով:
Սահմանապահ ժողովրդին այդ ամենն ուղարկել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրքերը՝ անձնական գրադարանից, լուսանկարները՝ անձնական արխիվից: Այս տարվա նոյեմբերի 20-ին «Միրզոյան» գրադարանում «Գրքի երևանյան առաջին փառատոն»-ում հավաքվեց 223 գիրք, որոնք ուղարկվեցին Բաղանիսի միջնակարգ դպրոցի գրադարանին:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Բաղանիս համայքնի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը ասաց, որ բավականին մեձ արձագանք է ստացել ֆլեշմոբը և գրադարանին նվիրաբերել են գրքեր տարբեր բնագավառի մարդիկ:
Նա իր խորին շնորհակալությունն է հայտնել նաև Գ. Շամշյանին և վստահեցրել, որ սահմանապահ գյուղում իսկապես գիրք կարդում են, մանավանդ, որ ֆոտոլրագրողի ուղարկած գրքերը ժամանակակից են և հետաքրքիր:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում