«Ժամանակ». Կառավարությունն իրականացնում է հերթական մեգանախագիծը. նպատակը դոնոր կազմակերպություններից փող պոկելն ու յուրացնելն է
Հայկական Մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը փորձում է իրականացնել հերթական մեգանախագիծը, որի իրական նպատակը միջազգային դոնոր կազմակերպություններից փող պոկելն ու յուրացնելն է:
Կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել «Հայկական ատոմային էլեկտարակայան» ՓԲԸ առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին օրենքի նախագիծ:
Նախագիծը չափազանց կարճ է՝ կազմված է ընդամենը հինգ հոդվածից, որոնցից վերջինը վերաբերում է նրան, որ օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: Որոշ տեղեկություններ կան օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորումների մեջ, որոնց համաձայն՝ շահագործումից հանելը 2007թ. գնահատվել է 310.37 մլն ԱՄՆ դոլար»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը