Հայաստանը և Գերմանիան փոխանակեցին «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերը
Արտաքին Քաղաքական
Նոյեմբերի 23-ին ԳԴՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերի փոխանակման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հայկական կողմից համապատասխան արձանագրությունը ստորագրեց ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, իսկ գերմանական կողմից` ԳԴՀ ԱԳՆ իրավական և հյուպատոսական հարցերով բաժնի վարիչ Մարիա Մարգարետե Գոսեն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն