Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու պատճառը վերջերս արված բժշկական միջամտությունն է․ Բագրատ Միկոյան Ջուր չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում Ավտովթար Արագածոտնում․ «Ford Transit»-ն ու «Opel Vectra»-ն բախվել են, կա վիրավոր Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել «Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Ով անչափահաս երեխաներ ունի, պիտի ԱԱԾ-ն իր տուն չմտնի՞. Սիսակ Գաբրիելյան Մեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփին համոզելու է չմերժել իրեն Իշխանությունը փորձում է վախ սերմանել ամբողջ ընդդիմադիր հասարակության մեջ․ Արշակ Սարգսյան 

Հայ եւ ռուս փաստաբանները համատեղ քննարկել են ընտանեկան իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային պրակտիկան

Իրավունք
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի և Եվրոպայի խորհրդի HELP ծրագրի հետ համագործակցության շրջանակում Փաստաբանների պալատում մեկնարկել է «Ընտանեկան իրավունքը և մարդու իրավունքները։ Երեխաների և մեծահասակների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները» թեմայով՝ փաստաբանների համար նախատեսված հեռավար դասընթաց:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՓՊ մամուլի կենտրոնից, դասընթացի նպատակն է ընտանեկան իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային պրակտիկայի համատեղ քննարկումը, դերաբաշխման միջոցով ՀՀ և ՌԴ փաստաբաններին միևնույն խնդրահարույց դատական պրակտիկային անմիջական մասնակից դարձնելը և ուսումնական հարթակում երեխայի լավագույն շահի պաշտպանության համար ստեղծված մարզող դատախաղին մասնակցելը:
 
Դասընթացի մեկնարկին բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
 
Ողջունելով միջոցառման իրականացումը՝ Արա Զոհրաբյանը նշել է, որ ընտանիքը բոլոր երկրներում, անկախ ազգային ավանդույթներից և սովորույթներից, պետական պաշտպանության ներքո է և այս առումով անձի համար կարևոր նշանակություն ունի ընտանիքի ինստիտուտը: Նա հիշեցրել է Փաստաբանների պալատի ակտիվ արձագանքը Ընտանիքում բռնությունների կանխարգելման վերաբերյալ օրինագծի քննարկման հարցում՝ հավելելով, որ ընտանիքում բռնություններն ունեն իրենց առանձնահատկությունները, դրանց վերացման գործիքները՝ նույնպես: Արա Զոհրաբյանը նշել է, որ բռնությունների վերացման հարցում այնպես պետք է գործել, որպեսզի ընտանիքը չվնասվի: Նա հաջող աշխատանքային օր է մաղթել դասընթացի մասնակիցներին:
 
Նատալյա Վուտովան անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի փաստաբանների պալատների միջև ձևավորված գործընկերային կապերին՝ ինչի արդյունքում հնարավոր է դառնում նմանատիպ ծրագրերի իրականացումը: Ընտանեկան իրավունքի միջազգային ասպեկտները հիշատակելով՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը շեշտել է այս դասընթացի շրջանակում ՄԻԵԴ պրակտիկայի ուսումնասիրման հնարավորությունը:
 
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է HELP ծրագրի հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը՝ հույս հայտնելով, որ դասընթացի արդյունքները կլինեն դրական: Նա խոսել է Սահմանադրությամբ ՄԻՊ-ին վերապահված նոր իրավունքից ՝ Մարդու իրավունքների վերաբերյալ կրթություն իրականացնելու գործառույթից: Նա կարևորել է փաստաբանների դերը ՄԻՊ աշխատակազմի հետ համագործակցության տեսանկյունից՝ նշելով, որ առանց փաստաբանների հետ արդյունավետ փոխգործակցության զգալիորեն կդժվարանար ՄԻՊ աշխատակազմի աշխատանքը:
 
Ներկայացվել է նաև Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յ. Պիլիպենկոյի ողջույնի խոսքը: Պարոն Պիլիպենկոն նշել է, որ ՌԴ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանների պալատի համագործակցությունը ձևավորվել է վաղուց և շատ հաջող, իսկ նոր նախագծի իրագործումը հնարավոր է դարձել Փաստաբանական գործունեության հիմնարար սկզբունքների վերաբերյալ 2016 թ. մայիսի 19-ին ստորագրված խարտիային հայկական և ռուսական փաստաբանության մասնակցության շնորհիվ:
 
Վերապատրաստման հեռավար դասընթացը զուգահեռաբար ընթանալու է նաև Ռուսաստանի Դաշնությունում, և երկու երկրի 30 փաստաբան տեսակապի միջոցով իրական ժամանակահատվածում համատեղ իրավական վարժանքների են մասնակցելու: Դասընթացի տևողությունը 3 ամիս է, վերջնարդյունքն ու ամփոփումը նախատեսվում է իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Դասընթացի ավարտին փաստաբաններին հանձնվելու են հավաստագրեր:
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Պուտինը Իրաքում Ռուսաստանի նոր դեսպան է նշանակելԱպօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվելՔոչարյանին հիվանդանոց տեղափոխելու պատճառը վերջերս արված բժշկական միջամտությունն է․ Բագրատ ՄիկոյանՋուր չի լինիԻ՞նչ եղանակ է սպասվումԶելենսկին պատմել է Թրամփի նամակի մասինԱմուրի գազաքիմիական համալիրում բռնկված հրդեհը տեղայնացվել էԱվտովթար Արագածոտնում․ «Ford Transit»-ն ու «Opel Vectra»-ն բախվել են, կա վիրավորԱդրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի Օդեսան և Խարկովը. Պետդումա «Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները հակաիրավական են». Գոհար ՄելոյանԼեհաստանը տանկեր է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանի մոտՌոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Ով անչափահաս երեխաներ ունի, պիտի ԱԱԾ-ն իր տուն չմտնի՞. Սիսակ ԳաբրիելյանՄեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփին համոզելու է չմերժել իրեն Իշխանությունը փորձում է վախ սերմանել ամբողջ ընդդիմադիր հասարակության մեջ․ Արշակ ՍարգսյանՌոբերտ Քոչարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել ենԻր սրտի մեջ նենգություն ունեցողը ինչպե՞ս կարող է հանգիստ Պատարագի մասնակցել․ Տեր Փառեն Սիսիանի համայնքապետը ծնողների ընկերության հետ շուրջ 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել. ՀետքԿնքված «Toyota» սրահում ավելի քան 20 հաճախորդի հետ են ուղարկել Նախկին նախագահը ձերբակալվել է․ Իրավապահները մանրամասներ են ներկայացրել «Սեյրան Օհանյանի վերջին ռազմական գործողությունը շիշ նետելն էր». Դավոյան«Սա ընդդիմության ջախջախման փորձ է, որը խանգարում է Փաշինյանին կատարել Բաքվի և Անկարայի պահանջները». Իշխան ՍաղաթելյանՌուսաստանում կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքներն աճել ենԲիթքոյնի արժեքը մայիսի 15-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 81 հազար դոլարըՀրահանգը երեկ Փաշինյանը տվեց.Գալստյանը՝ 2-րդ նախագահի ձերբակալության եւ խուզարկությունների մասին Ես չեմ կարծում, որ էս պրոցեսը հենց գիշերը պլանավորվեց, երեկ հայտարարեց՝ էսօր արեցին. ՍաղաթելյանՌուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը և զանգվածային հետախուզություններին Ուկրաինայում ձերբակալել են նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Մուդրայային Երեկվա հարցուպատասխանից հետո պարզ էր. մարդը կա, հոդվածը գտել են. Ագնեսա Խամոյան Խանդանյան․ «Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի, իսկ 29%-ի մասին ձեր հաշվարկը՝ անգրագիտություն է»«Թշնամու դեմ մենակ մնացինք ձեր զրոյական դիվանագիտության պատճառով». Լիլիթ ԳալստյանՔոչարյանի ընտանիքի շուրջ խոշոր քրեական գործ․ 6 ձերբակալված, բացահայտվել են միլիոնավոր դոլարների գործարքներ Էս բեսպրեդելի տիրույթում ամեն ինչ հնարավոր է. Սևակ Խաչատրյան էս պրոցեսից վախենում են միայն Լևոն Քոչարյանի բնակարանում գտնվող 3 երեխաներըԱմեն ինչը ճշտման փուլում է, վաղ է խոսել կալանքի միջնորդության մասին. ԿոչուբաևՎրեժխնդրությամբ առաջնորդվող ղեկավարը ապագա չունի. Վարդանյան «Ճիշտ աշխատանքի արդյունքում ժողովուրդը տրիլիոնների չափ գումար է գեներացրել». Սերգեյ Բագրատյանը գովերգում է կառավարության ծրագիրըԹունյան․ ԱԺ-ում ազատ խոսող պատգամավորները մատների վրա են հաշվում Վիլեն Գաբրիելյան․ Տիկին Ավետիսյանը թող ուսումնասիրի Մանուկյանի ելույթները Բաքվում պահվողների մասին«Քոչարյանի և նրա որդիների դեմ գործողություններն անկասկած քաղաքական են». քաղաքագետՌուսաստանում նոր զորահավաք չի լինի․ ՊեսկովԽորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Հայաստանի Ազգային ժողովի նիստըՍիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահներում ևս խուզարկություններ են իրականացվում․ փաստաբանՎարդանյան․ Փաշինյանի ելույթից հետո տեղի ունեցածը պատահականություն անվանել հնարավոր չէ#ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանին և ավագ որդուն՝ Սեդրակին ձերբակալել են. խուզարկում են Լևոն Քոչարյանի տունըՔոչարյանների ընտանիքի հետ կապ ունեցող մի շարք օբյեկտներում խուզարկություններ են իրականացվում․ ՔԿԱրմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանումՌոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են
Ամենադիտված