Վթարի հետևանքով Բոլատաևը տեղափոխվել է հիվանդանոց (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, վթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան-Լենինական-Սեբաստիա փողոցների խաչմերուկում 63-ամյա Լյովա Բոլատաևը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 29 ՏՏ 113 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նշված փողոցի թիվ 4 էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով Լյովա Բոլատաևը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիակնության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարիտիրոսյանը: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել