87-ամյա տատիկը վրաերթի հետևանքով մահացել է
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տիգրան Մեծ պողոտայի թիվ 30 շենքի դիմաց «ՄԱԲԱ» ՍՊԸ-ի թիվ 108 երթուղու վարորդ 53-ամյա Գասպար Գասպարյանը, վարելով «ԳԱԶ-32213» մակնիշի 39 26 Տ համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ 87-ամյա Արուսյակ Պետրոսյանին:
Վթարի հետևանքով Արուսյակ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ առավոտյան մահացել է:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիակնության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել