Ավտովթար Երևանում. «Օպել»-ը գլխիվայր շրջվել է (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը` ժամը 02.30-ի սահմաններում, Նոր Խարբերդի բնակիչ, 41-ամյա Վարդանիկ Պողոսյանը, վարելով «Օպել» մակնիշի 30 ԼՍ 135 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց-Բագրատունյաց փողոցների խաչմերուկում ընդհարվել է մայթեզրին կայանված մեկ այլ ավտոմեքենայի և գլխիվայր շրջվել:
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Վարդանիկ Պողոսյանը հետաքննիչի որոշմամբ ենթարկվել է բժշկական հետազոտության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել