ՀՀ ոստիկանապետը հրամաններ է ստորագրել` աշխատանքից ազատվել է Երևանի ճանապարհային ոստիկանության պետը
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանապետը նոր հրամաններ է ստորագրել:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ՀՀ ոստիկանապետի հրամանով, աշխատանքից ազատվել է ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր, Արսեն Մարդոյանը, նրա փոխարեն առաջին սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Եղիշ Ենգիբարյանը, ազատվելով ՃՈ առաջին սպայական գումարտակի, 2-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արսեն Մարդոյանը նշանակվել է, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, առաջին վաշտի հրամանատար:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Առաքելյանը նշանակվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ: Իսկ ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ` գնդապետ Վարդան Մինասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել