Եթե ԱՊՊԱ, ապա ԱՊՊԱ-ի մեքենայի դիմապակու վրա չկա ԱՊՊԱ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ, ինչպես տեղեկացրել է ԼՈՒՐԵՐ.com-ը, Խանջյան փողոցում իրար էին բախվել երեք ավտոմեքենա, այդ թվում՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենա: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ վթարի վայր կժամանեին ՃՈ հետաքննիչները, տեղ հասան ԱՊՊԱ ծառայություն մատուցող «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողի տեսախցիկն անմիջապես արձանագրել էր, որ ԱՊՊԱ-ի պատասխանատուների ավտոմեքենայի դիմապակու վրա բացակայում են ԱՊՊԱ-ի եւ տեխզննման կտրոնները: Վթարի վայրում հավաքվածները հեգնում էին ապահովագրողին՝ «եթե դու ԱՊՊԱ չունես, մեզնից ինչո՞ւ ես պահանջում»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել