Երևանում կանխվել է 15-ամյա աղջնակի ինքնասպանությունը
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` օգոստոսի 3-ին, քաղաքացիների, Ոստիկանության կենտրոնական բաժնի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և 1-03 բրիգադի աշխատակիցները կանխել են անչափահաս երեխայի ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որ անչափահաս մի աղջիկ փորձում է Հաղթանակի կամրջից իրեն ցած նետել:
Նշված կառույցների ներկայացուցիչները, ժամանակին հասնելով դեպքի վայր, կարողացան տեղում գտնվող քաղաքացիների հետ աղջկան հետ կանգնեցնել այդ քայլից:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ աղջկան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում հանգամանքները պարզվում են:
Աղջիկը, ով 15 տարեկան է, իրավապահներին հայտնել է, որ իր տվյալներն են` Անի Մ., և ըստ իր հայտարարության` ինքն անօթևան է: Թե արդյոք իրականությանը համապատասխանում է աղջկա պատմածը, կպարզի հետաքննությունը:
Tert.am


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ