Ավտովթար Իսակովի պողոտայում, «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Մերսեդես Բենց»-ին, կան վիրավորներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում, Իսակովի պողոտայում 30-ամյա Գևորգ Գալստյանը, վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 7774 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է իր առջևից երթևեկող Արմեն Սարգսյանի կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 09 PP 909 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդ Գ. Գալստյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդես Բենց»-ի ուղևոր Անուշ Սարգսյանը՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը:
Նրա հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել