Սարալանջի փողոցում իրար են բախվել «Մերսեդես»-ն ու «Շևռոլետ»-ը (ֆոտո)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին իրար են բախվել «Շևռոլետ» մակնիշի 11 ՍԼ 850 համարանիշի և «Մերսեդես» մակնիշի 61 ՕՕ 313 համարանիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայրում հավաքավածները հայտնում էին, որ շտապ օգնության ավտոմեքենան 1 հոգու տարել է հիվանդանոց, սակայն մի մասն էլ պնդում էին, որ ոչ մեկ մարմնական վնասվածքներ չեն ստացել, պարզապես ավտովթարի հետևանքով վարորդները կրել են նյութական վնաս:
Նշված հատվածում երթևեկությունը մասամբ կաթվածահար էր եղել, քանի որ 30 րոպեից ավել դեռևս վթարի վայր չէին ժամանում ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/saralanj-mers{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել