Ավտովթար` Երևանում. «ՎԱԶ 21703»-ը բախվել է սյանը, կան վիրավորներ (ֆոտո, տեսանյութ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.30-ի սահմաններում Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 32-ամյա Ռոբերտ Հարությունյանը, վարելով «ՎԱԶ 21703» մակնիշի 78 ՏԼ 777 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայի միջնամասում գտնվող սյանը:
Բախման հետևանքով Ռ.Հարությունյանը և նրա ուղևորուհին' Գայի պողոտայի բնակիչ, 26-ամյա Դիանա Բաբադաղալյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:
Քննիչի որոշմամբ, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/isakov{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել