Տաքսիները բախվել են իրար, վարորդը վերակենդանացման բաժանմունքում է (ֆոտո)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում, Նոր Արեշի 50-րդ փողոցում իրար են բախվել 58-ամյա Վարդան Վարդանյանի վարած «ՎԱԶ-2107»մակնիշի Տ 5941 համարանիշի և 30-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած «Նիսսան» մակնիշի Լ 0447 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այս պահին էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:
Վերջինիս հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/taxi011211{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել