Վրաերթ` Երևանում. «Աուդի A6»-ը վրաերթի է ենթարկել Ռոզա Մարգարյանին (ֆոտո, տեսանյութ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ' դեկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի բնակիչ, 32-ամյա Սարգիս Սեպերջյանը, վարելով «Աուդի A6» մակնիշի 08 ԼՏ 333 մակնիշի ավտոմեքենան, Շիրակի փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ռոզա Մարգարյանին:
Ս.Սեպերջյանն իր ավտոմեքենայով մարմնական վնասվածքներ ստացած Ռ.Մարգարյանին տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորըային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները և տեսանյութը' Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/audi021211{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել