Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը 

Տեղի է ունեցել հերթական կողոպուտը «Հայփոստ»-ից. հափշտակվել է 27 միլիոն 117 հազար դրամ (ԼՐԱՑՎԱԾ` ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գագիկ Շամշյանը հայտնում է

Այսօր` դեկտեմբերի 3-ի առավոտյան, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08.00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում` Շիրվանզադե փողոցի թիվ 2 շենքում գտնվող «Հայփաստի» 0014 փոստային բաժանմունք է մտել մի հոգի և դանակի սպառնալիքով բաժանմունքի տնօրենի` Արմինե Աղգաշյանի ձեռքից հափշտակել խոշոր գումար:

Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը` Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում են նաև ոստիկանության Արաբկիր վարչական շրջանի օպերատիվ-քննչական խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
«Հայփոստի» աշխատակիցները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ երբ առավոտյան իրենք եկել են աշխատանքի, ինկասացիայի աշխատակիցները մտել են ներս, որից հետո դանակով զինված հանցագործը ներխուժել է ներս և դանակի սպառնալիքով տնօրենուհու ձեռքից հափշտակել գումարը, որը եղել է 27 միլիոն 117 հազար դրամ:
«Հայփոստի» աշխատակիցները նաև պատմել են, որ այդ գումարը նախատեսված է եղել կենսաթոշակների և այլ սոցիալական վճարումների համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ավազակային հարձակում էր տեղի ունեցել նաև «Հայփոստի» Նոր Նորքում գտնվող բաժանմունքի վրա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ եթե Նոր Նորքի բաժանմունքում տիրում էր բարձիթողի վիճակ, ապա այսօր կողոպտված բաժանմունքում իրավիճակն այլ է. ներսում կային տեսանկարահանող սարքավորումներ, որոնք նկարահանել են կողոպուտը:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական գործողություններ` ճշտելու կողոպուտն իրագործած անձի ինքնությունը և հայտնաբերելու նրան:
Այս պահին արդեն վերականգնվել է «Հայփոստի» բաժանմունքի բնականոն աշխատանքը, սակայն քաղաքացիների մուտքը բաժանմունքի տարածք արգելվում է, քանի որ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում քննչական գործողություններ է կատարում:
Քիչ առաջ ոստիկանությունը «Հայփոստի» նշված բաժանմունքից առգրավեց և տարավ կողոպուտի տեսաձայնագրությունը: 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ փոստային բաժանմունքի մոտ հավաքվել են մեծ թվով թոշակառուներ, ովքեր եկել են իրենց թոշակը ստանալու, սակայն նրանց, հասկանալի պատճառներով, ներս չեն թողնում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (կողոպուտ` խոշոր չափի) հատկանիշներով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

{gallery}shamshyan/razboy-haypost{/gallery}

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասին
Ամենադիտված