Ավտովթար Երևանում` ուժգին բախման հետևանքով Մերսեդեսը գլխիվայր շրջվել է (ֆոտոշարք, տեսանյութ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր դեկտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել երևանում: Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ժամը 19:30-ի սահմաններում իրար են բախվել, Սամանդ մակնիշի Տ 5148 տաքսին և Մերսեդես մակնիշի 25 ՍՍ 887 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Մերսեդեսը գլխիվայր շրջվել է: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Մերսեդեսը վարել է երիտասարդ աղջիկ, և որ նրա ուղևորը նույնպես երիտասարդ աղջիկ է եղել: Արդեն դեպքի վայրում են ոստիկանության` Երևան քաղաքի վարչության, պարեկապահակային ծառայության աշխատակիցներն ու ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի, օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար վիրավորներ և զոհեր չկան: ՃՈ աշխատակիցներն ու ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը փորձում են պարզել վարորդների ինքնությունը:
Դեպքի վայրում են նաև ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի:
{gallery}shamshyan/karmir{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել