Ո՞վ և ու՞ր է տեղափոխում հսկայական եղևնին (ֆոտո, տեսանյութ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ԼՈՒՐԵՐ.com-ին տրամադրեց տեսանյութ և լուսանկար, թե ինչպես էր բեռնատար ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողատայով տեղափոխում մոտ 15 մետր երկարությամբ եղևնին:
Թե ո՞վ, ինչու՞ և որտե՞ղ է տեղափոխում այս եղևնին, դեռևս պարզ չէ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մասնագետները հայտնել են, որ այս եղանակին նման մեծության եղևնի տեղափոխելը հանցագործություն է:
Կամ եղևնին բերվել է Վրաստանից, կամ հատվել է Հայաստանում:
Հուսով ենք՝ պատկան մարմինները կհետաքրքրվեն այս փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բացառվում է՝ այս եղևնին տեղափոխվի Հանրապետության հրապարակ, քանի որ Հանրապետությունում արդեն տեղադրվել է Մայր տոնածառը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
{gallery}2011/10/Egevni{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել