Լոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան «Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում Երկիր Գերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունը Ռուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել 58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի» Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներից Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր Ռուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել է Մասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձել Դոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին Ո՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիս Փրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերը 

Կառավարությունը կրկին խուսափում է հատուցում պահանջել Ադրբեջանից. Սարգիս Գրիգորյան

Հասարակություն

Կառավարությունը կրկին խուսափում է հատուցում պահանջել Ադրբեջանից: Այս մասին հայտարարություն է տարածել GPartners իրավաբանական գրասենյակի փաստաբան Սարգիս Գրիգորյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Այս տարվա հունվարին Հայաստանը առաջին անգամ ստանձնել է Էներգետիկ Խարտիայի կազմակերպության նախագահությունը (Energy Charter Conference), որին անդամակցում են 55 երկրներ, իսկ որպես դիտորդներ մի շարք այլ միջազգային կառույցներ, օրինակ` Համաշխարհային բանկը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և այլն։ Լինելով բացառիկ` այս կազմակերպության հիմնական նպատակն է սահմանել էներգետիկ բնագավառում միասնական իրավական դաշտ և «խաղի կանոններ», ինչպես նաև կարգավորել առևտրի և տրանզիտին առնչվող խնդիրները:

Այսպես, 2020 թվականի դեկտեմբեր ամսին` մինչև Հայաստանի կողմից նախագահության ստանձնումը, կառավարությունը հռչակել է իր առաջնահերթությունները Էներգետիկ Խարտիայի կազմակերպությունում, որտեղ հայկական կողմը ընդհանրապես չի բարձրացրել արցախյան երկրորդ պատերազմի անդառնալի և մեծամաշտաբ հետևանքների հարցը Արցախի էներգետիկ համակարգում։ Հատկանշական է, որ Հայաստանը 2021 թվականի նախագահությունը ստանձնել է Ադրբեջանից, որը այս տարվա նախագահությունում նաև առաջադրել է իր ներկայացուցչին, ենթադրաբար, նպատակ հետապնդելով «վերահսկելու» Էներգետիկ Խարտիայի կազմակերպությունում Հայաստանի գործողությունները։

Կարևոր է նշել, որ Արտաքին գործերի նախարարը և այլ պաշտոնյաներ Էներգետիկ Խարտիայի կազմակերպությունում ձևավորել են մի օրակարգ, որտեղ ամեն բան ընդգրկված է, բացի այն կարևոր խնդրից, թե ինչ անդառնալի վնասներն են պատճառվել Արցախի էներգետիկ համակարգին, ներառյալ այն էներգետիկ ակտիվներին (օրինակ` «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ն), որոնց մի մասը հարկադրաբար թողնվեց Ադրբեջանի տարածքում, իսկ մյուսը ոչնչացվեց։ Պետք է նշել, որ այդ նույն պաշտոնյաների նախնական գնահատականով հասցված վնասների չափը հասնում է մինչև 200 մլն դոլար, եթե ոչ ավելին։

Փաստացի, գործող կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն (պարտվողական), որը բացառում է ներկայացնելու որևէ նյութական պահանջ ընդդեմ Ադրբեջանի կառավարության, օրինակ` Արցախի էներգետիկ համակարգին պատճառված փաստացի վնասների հատուցման համար։ Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը և իրեն հարակից փաստաթղթերը (ներառյալ` գործող հարակից կառույցները) պարունակում են որոշ գործիքակազմ, որի շրջանակում Հայաստանը կարող էր թելադրել իր օրակարգը այդ միջազգային հարթակում, ինչպես նաև ներկայացնել վնասների հատուցման պահանջ Ադրբեջանի դեմ։ Ավելին, Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը առաջարկում է յուրօրինակ վեճերի լուծման մեխանիզմ պայմանավորվող կողմերի միջև։ Հարց է առաջանում, թե արդյոք գործող կառավարությունը ունի ցանկություն և կարողություն ներկայացնել իրավունքների վերականգնման կամ հատուցման պահանջներ ընդդեմ Ադրբեջանի։

Մյուս կարևոր հարցն է, թե արդյոք այս կառավարությունը տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման բանակցություններում կարող է առաջ քաշել իր «ազգային» օրակարգը, որտեղ, օրինակ` կներառվեն էներգետիկ բնագավառի տարանցման, առևտրի և այլ հարցերը։ 2021 թվականի ընթացքում, Էներգետիկ Խարտիայի կազմակերպության նախագահությունը ընձեռնում է Հայաստանին բացառիկ հնարավորություններ ընդլայնելու իր դերը էներգետիկ ծրագրերում, ինչպես նաև ուղղակիորեն լուծելու էներգիայի տարանցման հետ կապված որոշ բարդ քաղաքական, տնտեսական և իրավական խնդիրները:

Վստահ եմ, որ վաղ թե ուշ, Հայաստանը կունենա նոր իշխանություն, որը կառաջնորդվի ազգային շահերով, օրինակ` պահանջելու փոխհատուցումներ տարբեր միջազգային ատյաններում թե Ադրբեջանից և թե Թուրքիայից, և ավելին, ինչպես նաև կարող է լինել էներգետիկ համակարգում տարածաշրջանային խաղացող։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ
Ամենադիտված