«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում Երկիր Գերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունը Ռուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել 58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի» Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներից Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր Ռուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել է Մասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձել Դոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին Ո՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիս Փրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերը Բաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձություն 

Անանուն աղբյուրներից օգտվող լրագրող-վարչապետը սկսել է խորշել «օդում կախված» լուրերից. ինչո՞ւ

Հասարակություն

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատ­վության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգե­լելու նպատակով:

«Նախագծում կան շատ խնդրահարույց և թերի կետեր, կարող եմ փաստել, որ նախագծի հեղինակները հաջողության չեն հասել»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:  

Նա այն կարծիքին է, որ թեև սահմանափակումը այդքան էլ մեծ և ռեալ վտանգ չի ներկայացնում լրագրողական դաշտի համար, այնուամենայնիվ այդ նախագծի ընդունման անհրաժեշտությունը չկա՝ կապված անանուն աղբյուրների կիրառման հետ. «Նախագծով չի արգելվում տվյալ աղբյուրից ստացված տեղեկատվության հրապարակումը, պարզապես տեղեկատվության ողջ պատասխանատվությունը պետք է կրի տվյալ լրատվամիջոցը»,- ասաց նա՝ հավելելով՝ այդ նախագծով լրագրողի առջև հավելյալ պատասխանատվություն է դրվում, որով հենց լրագրողը կստանձնի տվյալ տեղեկատվության իսկության համար պատասխանատվությունը:

Դոյդոյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև նախագծի թերի կողմերին. «Նախագծով սահմանվում է, որ  լրատվամիջոցների հովանավորությունը,   կլինի դա 1000 դրամ, թե 1 մլն, պետք է արտացոլված լինի ԶԼՄ-ի ֆինանսական հաշվետության մեջ, որը սխալ մոտեցում է, ինչ-որ նվազագույն շեմ է պետք սահմանել, օրինակ, կես մլն դրամ և ավելի նվիրատվություն կատարած անձանց տվյալները նոր արդեն արտացոլված լինեն ֆինանսական հաշվետվություններում, հակառակ դեպքում՝ լրացուցիչ տեխնիկական բեռ ենք դնում լրատվամիջոցների վրա»,- պարզաբանեց Շուշան Դոյդոյանը: 

Իսկ մյուս թերի կողմը, որը մեր զրուցակիցը ցանկացավ նշել, վերաբերում էր «անանուն աղբյուր» հասկացությանը, որը զետեղված էր նախագծում. «Անանուն աղբյուր տերմինը ընդհանրապես սխալ է գործածված, քանի որ անանուն աղբյուրները շատ ավելի լայն ու ընդարձակ հասկացություն են, ձևավորված պրակտիկա կա, և նման տերմինի սխալ և աղճատված օգտագործումը արդեն իսկ կարող է վատ պրակտիկայի ձեւավորման պատճառ դառնալ»:

Իսկ հաջորդ կարևորագույն խնդիրը, որով փորձ է արվում լուծել, ըստ Շուշան Դոյդոյանի, լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության հարցն է և ֆինանսական հաշվետողականության բարձրացումը. «Շատ եմ կարևորում այս կետը և վաղուց պետք է լուծում տրվեր այս խնդրին, բայցև շատ կետեր կան, որոնք թերի են ներկայացված և լիարժեք չեն, պետք է վերադառնան հետ և մասնագիտական քննարկումներ անցկացնեն լրագրողական համայնքի հետ և գտնեն այն ոսկե միջինը, որը չի վնասի լրատվամիջոցի ազատությանը և չի սպառնա նրա ֆինանսական աղբյուրներ ունենալու հնարավորությանը »,- ընդգծեց Շուշան Դոյդոյանը:

Նա անընդունելի համարեց տվյալ նախագծի երևան գալը՝ դրա մասին նախապես առանց լրագրողական համայնքին տեղյակ պահելու. ««Զանգվածային լրատ­վության մասին» օրենքում փոփոխությունների մշակման ընթացքը իրականացվում է մասնագիտական համայնքի անմիջական մասնակցությամբ, ոչ թե մենք գրենք, դուք կարդաք, հետո կարծիք ասեք: Մենք համատեղ պետք է մշակենք նման կարևորագույն, առանցքային իրավական ակտերի որևէ տառի, բառի փոփոխություն »,- եզրափակեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը:

Հիշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ոչ վաղ անցյալում աշխատում էր որպես լրագրող, շատ հաճախ, անմասն չէր մնում անանուն աղբյուրներին կամ օդում կախված լուրերին հղում տալուց: Եվ ով, եթե ոչ նախկին լրագրողը լավագույնս պետք է տիրապետեր լրագրողական գործունեության նրբություններին:

Լրագրողական գործունեությունը սահմանափակող այս նախագիծը գուցե նաև պայմանավորված է այն հանգամանաքով, որ վերջին շրջանում լրագրողների, այսպես կոչված, անանուն աղբյուրները սկսել են «շատ խոսել» և շատ տեղեկություններ տրամադրել, ինչը հավանաբար դուր չի եկել իշխանություններին:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութեր
Ամենադիտված