Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասը Ռոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո Ֆերդինանդ Անգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիային 88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքները Կոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառով Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Մեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով 39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով Թուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասին 89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակել 

ԳԱԱ հայտարարությունը Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանության և մշտադիտարկման կազմակերպման մասին

Հասարակություն

Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդող այս ամիսներին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության գործելաոճը, սոցցանցերում և միջազգային հարթակներում տիրաժավորվող կեղծիքն ու ռազմատենչ հռետորաբանությունը կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը վիժեցնելու և Արցախը հայաթափելու համար։ Տարիներ շարունակ հայերին և հայկականությունը մերժող ատելության խոսքի շնորհիվ այսօր արդեն հայատացությունն ադրբեջանական հանրության ինքնության կարևոր բաղադրիչի է վերածվել։ Վերջին հարյուրամյակում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ուծացման, էթնիկ զտումների, պարբերաբար կրկնվող զանգվածային կոտորածների պրակտիկաներում «հաջողություններ գրանցած» Ադրբեջանի ղեկավարությունը տարածաշրջանի պատմության կեղծման, հայոց մշակութային ժառանգության ոչնչացման կամ «ալբանականացման» քաղաքականությունն այս օրերին դարձրել է ազգային նպատակ: Իլհամ Ալիևի մասնակցությամբ Շուշին ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակելու հիմնազուրկ առաջարկի քննարկումները, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնելու մասին Ադրբեջանի ճարտարապետների ասոցիացիայի նախագահի հայտարարությունը, Դադիվանքում ուդի Ռաֆիկ Դանաքարիին սպասավոր նշանակելու և թատերականացված «ծիսական» արարողությունների ցուցադրությունը, Արցախում 300 «աղվանական» եկեղեցիների մասին լրատվամիջոցներով սադրիչ հայտարարությունն այդ քաղաքականության կենսագործման ակնհայտ վկայություններն են: Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է, որպես աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատևող ուդի ժողովրդի ներկայացուցիչներին: Ներկայումս ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիական» եկեղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ունի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող և ադրբեջանական աճպարար պատմաբանների կողմից աղվանական հռչակված եկեղեցիները: Գիտական առումով որևէ քննադատության չդիմացող և քաղաքական առումով բարոյականության հետ նվազագույն աղերս չունեցող նման գործելակերպի ողջ զազրելիութ¬յունն ավելի հստակ է դառնում, երբ ետադարձ հայացք ենք նետում Աղվանից եկեղեցու պատմությանը և ուդի ժողովրդի անցած պատմական ուղուն: Պատմական փաստերը վկայում են, որ Աղվանից եկեղեցին պատմության ողջ ընթացքում սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցուն, առաքելական քարոզության շրջանից հետո վերահաստատվել է Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի կողմից 330-332 թթ. և հետագա պատմության ողջ ընթացում «ի հոգևորս» մաս է կազմել Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի։ Աղվանից եկեղեցու առաջնորդները ձեռնադրվել են Հայոց եկեղեցու կաթողիկոսների կողմից, կամ, երբեմն՝ նրանց համաձայնությամբ: Զարգացած միջնադարում Աղվանից եկեղեցին ամբողջապես հայկականանում է, երբ 15-րդ դարի սկզբից Գանձասար է փոխադրվում կաթողիկոսական աթոռը, «Աղվանից կաթողիկոս» կապակցությունը մնում է որպես անցյալից ավանդված պատվո անուն: Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կոծկելու համար Ադրբեջանի առաջին դեմքի մակարդակով հայտարարություններ են տարածվում, որ հայերն իբրև թե ոչնչացրել են Արցախի տարածքում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այս հայտարարությունն ակնհայտ սուտ է և քաղաքական ենթատեքստ ունի: Բավական է նշել, որ Ադրբեջանի կառավարության 1988թ հաստատված և պետական պահպանության տակ առնված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում և հարևան շրջաններում արձանագրված է 27 մզկիթ: Այս ցանկում արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղում իբրև թե 282 հուշարձան կա: Այսօր Լեռնային Ղարաբաղի սահմաններում հաշվառված և գրանցված շուրջ 3900 հուշարձան կա, այդ թվում՝ 241 վանք ու եկեղեցի: Դաշտային հետազոտական աշխատանքների շնորհիվ հիմնովին թարմացվել է նաև Քարվաճառի ու Քաշաթաղի հուշարձանների ցանկը: Վկայագրվել և գրանցվել է շուրջ 750 հուշարձան, այդ թվում 53 վանք ու եկեղեցի: Այս տվյալներն ինքնին ցույց են տալիս, որ փաստերի կեղծումը Ադրբեջանի պետական քաղաքականության կարևոր մասն են կազմել տասնյակ տարիներ: Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններից հետո այս հուշարձանների զգալի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել և վաղ թե ուշ Նախ¬իջևա¬նի տարածքի հայկական մշակութային ժառանգության ճակատագրին են արժանանալու՝ ավերվելու են, կամ, լավագույն դեպքում, անվանափոխվելու և «աղվանականացվելու են»: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթարության ապահովումը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու, հումանիտար ճգնաժամը հաղթահարելու առանցքային պայմաններից մեկն է և անհետաձգելի լուծում է պահանջում: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան առանձնապես գնահատում է Դադիվանքի պահպանության ռուսական խաղաղապահների հանձնառությունը և գտնում, որ այդ հանձնառության շրջանակները պետք է ընդլայնվեն՝ պատմամշակութային հուշարձաններում վանդալիզմի և ավերումների դեպքերը հնարավորինս բացառելու համար: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի այս տարվա հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) զեկույց-բանաձևում Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման, իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների և զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ դրույթների ամրագրումը և հույս հայտնում, որ կմշակվեն գործուն մեխանիզմներ դրանց լուծման համար: Առանձնակի կարևորելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 թ. մարտի 24-ի նստաշրջանում ընդունված թիվ 2347 բանաձևում ամրագրված դրույթներն առ այն, որ «մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, թալանը և մշակութային արժեքների մաքսանենգությունը զինված բախումների, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորում¬ների կողմից, և, այս համատեքստում, պատմական արմատների ու մշակութային բազմազանութ¬յան ժխտման փորձերը կարող են թեժացնել և սրել հակամարտությունները, խոչընդոտել հետհակամարտական ազգային հաշտեցումը, այս կերպ խաթարելով տուժած երկրների անվտանգությունը, կայունությունը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը», ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան դիմում է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ խնդրելով օժանդակել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (UNESCO)՝ ռազմական գործողությունների տարածքում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկում իրականացնելու համար: Միաժամանակ կոչ ենք անում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կառույց¬ներին՝ Թանգարանների միջազգային խորհրդին (ICOM), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդին (ICOMOS), Հակա¬մար¬տության գոտի¬ներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանսին գործուն քայլերով օժանդակել և խրախուսել UNESCO-ին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/02/03/1178021/

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումըԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումԽախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցըTRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՌուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Ամենադիտված