Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Մեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով 39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով Թուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասին 89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակել Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն Սիմոնյան Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը Մեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակ Հայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան 

Ինչու է ԿԳՄՍ նախարարի ընտրությունը կանգ առել այն տնօրենի վրա, ում անունը կապվում է Ռոմանոս Պետրոսյանի կնոջ հետ

Հասարակություն

Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի բակում կրկին հավաքվել էին մեծ թվով աշակերտներ և ուսուցիչներ, որոնք, ի նշան բողոքի, հայտարարել են անժամկետ դասադուլ և գործադուլ։

Բողոքը տնօրենի նոր թեկնածու Քարմիլե Առաքելյանի դեմ է: Ծնողները և ուսուցիչները պահանջում են, որպեսզի պաշտոնավարումը շարունակի գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը, այնինչ ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել, համաձայն որի դպրոցի տնօրեն է ընտրվել Աբովյան քաղաքի 10-րդ հիմնական դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի,  Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է:

Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի աշխատակազմը համաձայն չէ ԿԳՄՍ նախարարի այս ընտրության հետ, որն, ինչպես նրանց ներկայացվել է, կայացվել է երկու թեկնածուների ծրագրերի ուսումնասիրության արդյունքում։

Ծնողները և ուսուցիչները պնդում են, որ արդար ընտրություն չի եղել, և, որ ընտրությունների արդյունքում տնօրենի երկու թեկնածուները հավաքել էին հավասար ձայներ՝ 4-4, այդ դեպքում, ինչ սկզբունքով ու տրամաբանությամբ ԿԳՄՍ նախարարությունը տնօրեն ընտրեց հենց Քարմիլե Առաքելյանին:

«Նոր ընտրված տնօրենին չեմ ճանաչում, որևէ վատ բան ասելու իրավունք չունեմ, բայց Բաբայանի օրոք դպրոցում դրական, բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրել, ամեն ինչ իդեալական է եղել: Տղաս ամեն առավոտ հաճույքով է դպրոց գնում, և մեր միակ ցանկությունն այն է, որ երեխաների շահագրգռվածությունն ու սերը դեպի դպրոցը՝ չկորչի: Բաբայանը աշակերտների նկատմամբ հոգատար և ուշադիր է»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշում է ծնողներից մեկը:

Ուսուցիչները վստահ են, որ այս ամենն իրականացվում է քաղաքական հրահանգներով: Բանն այն է, որ մեկ տարի առաջ փոփոխվել էր դպրոցի կառավարման խորհուրդը: Ավագ դպրոցի խորհրդի կազմում նախարարության երեք ներկայացուցիչներին և մարզպետարանի մեկ ներկայացուցչին ուսուցիչները նույնպես վերագրում են բարեկամական կապ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

Նշենք, որ ուսուցիչներն ու աշակերտները գործադուլն ու դասադուլը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն դպրոցի ուսուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց։ Նրանց ընդունել էր փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Ցուցարարների պահանջը մեկն էր՝ պաշտոնավարումը շարունակի Մետաքսյա Բաբայանը: Փոխնախարարը լսել էր կողմերի առաջարկ-դժգոհությունները, սակայն գործող կարգը սահմանում է, որ վերջնական ընտրությունը պետք է կատարի ԿԳՄՍ նախարարը: Դպրոցի աշխատակազմն էլ ԿԳՄՍ նախարարից պահանջում է տնօրենի ընտրության հիմնավորված բացատրություն:

Արփինե Հակոբյան

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումըԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումԽախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցըTRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՌուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համարAfD-ն դեմ է Taurus հրթիռների մատակարարմանը ՈւկրաինայինԿիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՆոյեմբերի 7-ին Փարիզում կարող է ցույցի դուրս գալ մինչև 60,000 մարդԱրբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույցՈւկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինըԵմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավորԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄԶապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Ամենադիտված