Կին. Ինչո՞ւ եք ինձ փնտրում, ես եկեղեցում մոմ էի վառում
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ` դեկտեմբերի 8-ին, արտասովոր դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Նոր Արեշի բնակիչ, 45-ամյա Աշոտ Հ-ն գնացել է ոստիկանության բաժին և դիմել ոստիկանների օգնությանը, որ իրեն օգնեն գտնել սեփական կնոջը` 43-ամյա Մանուշակ Հ-ին:
Ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ առավոտյան ժամը 11-ին կինը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Նույն օրը` երեկոյան, ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ կինը վերադարձել է տուն և պատճառաբանել է, որ մոմ վառելու նպատակով ինքը գնացած է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել