Կրակոց է հնչել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոց է հնչել Երևանում:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում կրակոց է հնչել Արաբկիր վարչական շրջանում գտնվող Հայ-ռուսական (սլավոնական) համալսարնում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ականատեսներն իրեն պատմել են, որ կրակոցի պատճառը եղել է այն, որ նշված բուհում մի քանի ուսանողներ իրար հետ վիճաբանելուց են եղել:
Այդ ժամանակ նրանց է մոտեցել այդ բուհի անվտանգության ծառայության աշխատակիցը և փորձել է կարգի հրավիրել:
Այդ ժամանակ ուսանողներից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել և դիմել է փախուստի:
Արդեն ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ ինֆորմացիայի արդյունքում պարզել են վիճաբանության հիմնական մասնակիցներին և կրակողներին:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը չի հայտնում նրանց ինքնությունը:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել