Պատգամավորի որդու «Տոյոտան» տեղափոխվեց 6-րդ վարչություն
Գագիկ Շամշյանը հայտնում է
Սեպտեմբերի 24-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է տեղափոխվել «Տոյոտա» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենան:
Այս մասին գրում է shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան հաշվառված է 24-ամյա Վարդան Կարոյի Կարապետյանի անվամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ, իր տեղեկություններով, ավտոմեքենան ԿՀԴՊԳՎ է տեղափոխվել այն բանի համար, որ ուղեկցումներ է կատարել Երևանում, իսկ մի քանի փողոցներում էլ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները:
Վ. Կարապետյանը բնակվում է Արարատի մարզի Շահումյան գյուղի Թորգոմ Սարգսյան փողոցում: Իսկ նրա հայրը Ազգային Ժողովի պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանն է:
Աղբյուրը՝ shamshyan.com


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ