Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) ՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետ Մերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետո Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը Կենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Զգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործում ԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց 

«Երևանի ոսկերչական գործարան»-ի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ

Իրավունք

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել են 80% պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությանն գույքի օտարմանն առնչվող առերևույթ հանցավոր չարաշահումների հանգամանքներ:

Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ դատական ակտերի հակադիր կատարման ծառայությունից պահանջված և ստացված փաստաթղթերի ներառմամբ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  «N» քաղաքացիական գործի շրջանակներում Ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանների դատական ակտերով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվեր ընդհանուր շուրջ 56մլն ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

Բռնագանձումն իրականացնելու նպատակով դատարանը 2019թ. մարտի 6-ին տվել է կատարողական թերթ, որի հիմքով 2019թ. մարտի 7-ին ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի որոշմամբ հարուցվել է կատարողական վարույթ, արգելանք է դրվել ԲԲԸ-ի գույքի վրա: Իսկ հարկադիր ծառայողի 2020թ. փետրվարի 24-ի որոշմամբ մի ՍՊԸ նշանակվել է փորձագետ և վերջինիս առաջադրվել է գնահատել Երևանի ոսկերչական գործարանին պատկանող՝ ոսկերչական և ադամադյա մի քանի թանկարժեք իրերից կազմված գույքի արժեքը:

Պարզվել է, որ վկայակոչած գույքի հաշվեկշռային արժեքը կազմում է մոտ 83.5մլն ՀՀ դրամ:

Ուսումնասիրությամբ ստացված տվյալներով ընդհանուր 83.5մլն դրամ հաշվեկշռային արժեքով այդ իրերը նշված ՍՊԸ ոսկերիչ-փորձագետի կողմից գնահատվել է շուրջ 2.5 անգամ ցածր գնով՝ ընդամենը՝ 38.3 մլն ՀՀ դրամով:

Հետագայում՝ այդքան գնահատված գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի արդյունքում մի քաղաքացի այն ձեռք է բերել հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով, ընդամենը՝ 21.5 մլն ՀՀ դրամով:

Այսինքն, նշված ՍՊԸ ծառայողները, իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, պատրաստել են իրականությանը չհամապատասխանող հաշվարկ, այն ներկայացրել ԴԱՀԿ ծառայություն, ինչի արդյունքում Գույքն էլեկտրոնային աճուրդով իրացվել է իրական (հաշվեկշռային) արժեքից անհամեմատ ցածր գնով՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի համար առաջացնելով ծանր հետևանքներ, պատճառելով շուրջ 50մլն ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել  առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, էական վնաս պատճառելու, ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ավել վաղ տեղեկացվել էր, որ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հայցի հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության պայմաններում դրանք դատարան չներկայացնելու, հետագայում, նույն գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված վճռաբեկ բողոքի թերությունները չվերացնելու արդյունքում ավելի քան 1մլրդ ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից ԲԲԸ-ի զրկվելու, նաև շուրջ 56մլն ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ ծանրաբեռնվելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
Ամենադիտված