Մթերային խանութից գողացել էին վճարային սարքը. կատարված գողությունը բացահայտվել է
ԻրավունքԱրագածոտնի մարզում մոտ կես տարի առաջա կատարված գողությունը բացահայտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Մարտի 21-ին անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Ուջան գյուղի մթերային խանութներից մեկի դուռը և գողացել վճարային սարքը:
Աշտարակի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վճարային սարքը, վնասված վիճակում, հայտնաբերվել էր գյուղի դաշտամիջյան հատվածում։
Ոստիկանության Աշտարակի բաժնի, Արագածոտնի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին՝ դեպքից կես տարի անց, հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման են ենթարկվել 30 և 24 տարեկան երկու երիտասարդ։
Նրանք տվել են խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն: