Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել
ԻրավունքՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդությունը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կքննի վաղը՝ ժամը 17։00-ին։
InfoPort.am-ի տեղեկություններով` Տոնոյանն այս պահին իր տանն է: Ըստ աղբյուրի՝ դատարանը նախկին նախարարարին ստորագրությամբ ազատ է արձակել։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր խուզարկություն է անցկացրել Դավիթ Տոնոյանի բնակարանում։ Ըստ շրջանառվող լուրերի Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է 2011թ. անորակ սպառազինության մատակարարման դեպքով ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ըստ որի ՊՆ-ն շուկայականից բարձր գներով ձեռք է բերել ավիացիոն ռազմամթերք՝ մասնավորապես հրթիռներ։
Տեղեկացնենք նաև, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի նախկին պետ գեներալ մայոր Ավետիք Մուրադյանը։