«Պատրոն Դավո»-ն չի ընդունում առաջադրված մեղադրանքը
ԻրավունքԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, քննում է «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:
«Դավիթ Գալստյանը ձերբակալված է, նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ամբողջությամբ նոր գործ է՝ հին գործի հետ կապ չունեցող։ Այժմ քննվում է կալանքի միջնորդությունը»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ նոր գործի վերաբերյալ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը կասկածվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը ձերբակալված են։ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: