Դավիթ Գալստյանը կալանավորվեց
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է զենքի առքուվաճառքով զբաղվող, գործարար Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») կալանավորելու միջնորդությունը։
Դավիթ Գալստյանը կալանավորվեց երկու ամսով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավորվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի մասին ԱԱԾ-ն միայն այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածեց:
Տոնոյանն ու Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել մասնավորապես 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու , հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։