Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը Կենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Զգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործում ԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվում Փաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ին Կասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունը Աբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվում Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը 

Ադրբեջանական իշխանությունների համար հայատյացությունը սեփական ժողովրդին խնդիրներից շեղելու քաղաքական գործիք է. ՀՀ ՄԻՊ

Իրավունք

Ադրբեջանական իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է, սնուցման աղբյուր: Դա սեփական ժողովրդին հայատյացության կամ արմենաֆոբիայի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է՝ շեղելու համար սեփական խնդիրներից: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

«Ադրբեջանական իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է, սնուցման աղբյուր: Դա սեփական ժողովրդին հայատյացության կամ արմենաֆոբիայի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է՝ շեղելու համար սեփական խնդիրներից:
Սա երկու ժողովուրդների միջև թշնամանքը մշտապես ակտիվ պահելու խորքային վտանգներով լի քաղաքականություն է, որ բացարձակ է հակադրվում խաղաղությանը, մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմքերին: 

Աշխարհում միևնույն երկրներում ապրում են հայեր ու ադրբեջանցիներ. ակնհայտ է, որ այս քաղաքականությունը նրանց նույնպես մշտապես պահելու է թշնամացած վիճակում:

Վիճակը այնպիսի ծայրահեղ է, որ ադրբեջանցու կողմից հային սպանելը կամ խոշտանգելը ոչ միայն նորմալ երևույթ է, այլ պատժի փոխարեն Ադրբեջանի ղեկավարները սպանողին շնորհում են բարձր պարգեևներ, արժանացնում գովեստի (օրինակ՝ Գուրգեն Մարգարյանի կամ «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով 26.05.2020թ. ՄԻԵԴ վճիռ):

Պարզ է նաև, որ այն ամենն, ինչի մեջ հայ ժողովրդին մեղադրում է Ադրբեջանի նախագահը, իրականում հայելային էֆեկտով իր պետական քաղաքականության անբաժան մասն է՝

1) հայտարարում է, թե Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը հաստատված է՝ որպես պաշտոնական գաղափարախոսություն (27.09.2021թ. ուղերձ), բայց իրականում ադրբեջանական քաղաքականությունն է լցված խորը արմենոֆոբիայով, և ատելությունն անընդհատ բորբոքվում է: Ադրբեջանի նախագահն ինքն է պատերազմից հետո հայտարարել, որ իր երկրում դաստիարակվել է թշնամու [հայերի] նկատմամբ ատելությամբ լցված սերունդ: Հենց սա էլ սադրում է հակադրություն երկու ժողովուրդների միջև:

2) անընդհատ խոսում է «հայկական ֆաշիզմի» մասին, բայց Ադրբեջանի նախագահի խոսքերն են մշտապես ողողված ֆաշիստական գաղափարներով (օրինակ՝ հայերը բորենի են, շներ են, չունեն ուղեղ, չունեն բարոյականություն, Հայաստանն արհեստական ու արժեքներ չունեցող երկիր է և այլն): Դա այն աստիճան խորն է, որ ադրբեջանական զինված ուժերը պատերազմից հետո ցուցադրաբար են ոչնչացրել Արցախում հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել են ֆաշիզմի ու նացիզմի դեմ.
3) խոսում է Հայաստանում ու Արցախում իսլամաֆոբիայի մասին ու իսլամական աշխարհին հայ ժողովրդից վրեժխնդիր լինելու կոչեր անում՝ կեղծելով փաստեր (27.09.2020թ. ուղերձ), բայց իրականում ինքն է կրոնական բաղադրիչի օգտագործմամբ վարում թշնամանքի քաղաքականություն. ոչնչացված ու պղծված հայկական եկեղեցիները, խաչքարերը հենց դրա արդյունքն են:

Այսինքն՝ հոգեբանական երույթ է, երբ մարդը հայելային էֆեկտով դիմացինին մեղադրում է այն ամենի մեջ, ինչի կրողն իրականում ինքն է:
Ուստի, խորհուրդ եմ տալիս հետևել ոչ թե մարդկանց խոսքերին, այլ նրանց գործերին:

Բազմաթիվ են օբյեկտիվ ապացույցները, որոնք հաստատում են, որ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական բնակիչների խոշտանգումների, գլխատումների, բնակավայրերն ավերելու, սահմանային բնակիչների իրավունքները խախտելու, եկեղեցիներն ավերելու ու պղծելու և այլ ոտնահարումների խորքային պատճառների հիմքում ադրբեջանական թշնամանքի պետական քաղաքականությունն է հայ ժողովրդի նկատմամբ:

Ուստի, աշխարհին պետք է ցույց տալ ողջ ճշմարտությունը. ՀՀ որևէ իշխանություն կամ Կառավարություն Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Պետք է ցույց տալ, որ այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած:

Եվ այս ամենը չպետք է սահմանափակվի 1-2 հայտարարությամբ, այլ անհրաժեշտ է ՀՀ պետական քաղաքականություն, լայնածաված միջոցառումներ:
Սա սկզբունքային այնպիսի հարց է, որ չկանխելու դեպքում բերելու է նոր արհավիրքների, մարդու իրավունքների նոր աղետների, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված նոր հանցանքների»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից
Ամենադիտված