ԲԴԽ-ն Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցրեց
ԻրավունքԲարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 4-ին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացրեց։
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն էր ներկայացրել, ըստ որի, Գագիկ Խանդանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Այսինքն, դատավորը իր պաշտոնի հետ անհամատեղելի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել: Մասնավորապես, ինչպես դատարանում էր ներկայացվել, 2020-ի մայիսի 4-ին Արամ Բաբայանը, Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով որպես գնորդ է հանդիսացել դատավոր Գագիկ Խանդանյանը։