Մեր պետության անվտանգության ու մարդու իրավունքների գլխավոր մարտահրավերներից են դարձել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները. ՄԻՊ
ԻրավունքՄեր պետության անվտանգության ու մարդու իրավունքների գլխավոր մարտահրավերներից են դարձել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մեր պետության անվտանգության ու մարդու իրավունքների գլխավոր մարտահրավերներից են դարձել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արվում են քաղաքական դժգոհություններ առաջ չբերելու կամ դժգոհությունները մեղմելու համար, բայց թմրեցնում են մարդկանց զգոնությունը, բարդացնում են նրանց իրավունքների պաշտպանությունն ու վնասում են երկրի անվտանգությունը»,- գրել է Արման Թաթոյանը։