ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները
ԻրավունքՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Հայաստանի պահանջի հարցով Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու լսումները:
Հայաստանը խնդրում է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:
Լսումները կայանալու են հոկտեմբերի 14-15-ը: Հայաստանի կողմից լսումների համար կազմավորվել է խումբ, որում ներառված են նաև միջազգային հայտնի փորձագետներ, որոնք օգնելու են ներկայացնել Հայաստանի շահերը:
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: