Երեխաների աչքի առաջ բերման ենթարկելու տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ
ԻրավունքԵրեխաների աչքի առաջ երեկ՝ հոտեմբերի 14-ին, բերման ենթարկելու տեսանյութն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ եւ սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է:
Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երեւացող հանգամանքները, ինչպես նաեւ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը եւ համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,- գրել է նա։