Հարևանուհու տնից գողություն անելու համար 22-ամյա երիտասարդը երկրորդ անգամ էր բռնվել
ԻրավունքՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ բնակարանային գողության համար նախկինում դատապարտված, Աբովյան քաղաքի 22-ամյա մի բնակիչ նույն բնակարանից կրկին գողություն է արել:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հոկտեմբերի 26-ին կասկածվողը հրավիրվեց բաժին:
Պարզվել է, որ նա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, օգտվելով հարևանուհու տան դուռը կողպված չլինելու հանգամանքից, նույն բնակարանից երկու անգամ փող էր գողացել:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: