Ֆրանսահայ Սևան Կալամազյանն աշխատանքի անցավ ՄԻՊ գրասենյակում
ԻրավունքՖրանսահայ Սևան Կալամազյանն աշխատանքի անցավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Կալամազյանը Հայաստանի կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի մասնակիցներից մեկն է: Բակալավրի աստիճան է ստացել միջազգային հարաբերությունների, իսկ մագիստրոսի աստիճան՝ մարդու իրավունքների ոլորտներում:
««իԳործ»-ի ղեկավար Հերմինե Հարությունյանը Սևանին ներկայացրեց ՄԻՊ աշխատակազմին և շնորհակալություն հայտնեց նախորդ տարի ունեցած հաջող համագործակցության առթիվ: Ուրախ ենք, որ «իԳործ» 2020-ի մասնակից Շանթ Ապու Շամը ևս մեկ տարի իր աշխատանքը շարունակելու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում»,- հայտնում են գրասենյակից: